Ամենօրյա արխիվներ: 06.08.2017

Սերժ Սարգսյանի արձակուրդի «իրանական դադարն» ավարտվեց

Սերժ Սարգսյանը երեկ ներկա է գտնվել ԻԻՀ վերընտրված նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը: Երեկոյան նախագահ Ռոհանիի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն` ի պատիվ Թեհրան ժամանած երկրների բարձրաստիճան պատվիրակությունների: Դատելով տարածված պաշտոնական տեղեկատվությունից` Թեհրանում Սարգսյանն այլ օրակարգ, Ռոհանիի հետ երկկողմ հանդիպան պայմանավորվածություն չի ունեցել: Հայաստանի նախագահի թեհրանյան աղքատիկ օրակարգը մի փոքր ոչ համարժեք է այն… Կարդալ ավելին »

Աստղագուշակ օգոստոսի 6-ի համար

Խոյ: Թյուրիմացաբար որոշ խնդիրներ կծագեն, սակայն ընդհանուր առմամբ, օրը լավ կդասավորվի և ուրախ պահեր կպարգևի: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր առավել հնարամիտ են: Հետաքրքիր մտահաղացումներ կունենան թե՛ իրենց և թե՛ ընկերների համար: Զարմանալի չէ, որ մշտապես ուշադրության կենտրոնում կլինեք, շրջապատում բոլորը կցանկանան մտերմանալ ձեզ հետ: Նոր ծանոթություններ կհաստատեք, ֆլիրտը չեք բացառի, սակայն որևէ մեկով լուրջ տարվել… Կարդալ ավելին »

Իրան-Հայաստան երկաթուղու շուրջ ներդրողների հետ բանակցություններում մեկ քայլ առաջ է արվել. ՀՀ տրանսպորտի նախարար

Տրանսպորտի նախարարությունը մեկ քայլ առաջ է գնացել Իրան-Հայաստան երկաթուղու շուրջ ներդրողների հետ բանակցություններում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Վերջին շրջանում նախարարությունը կրկին բանակցություններ է վարել Դուբայում տեղակայված «Расиа» ФЗЭ ընկերության հետ: Նախարարը մանրամասներ չներկայացրեց, բայց նշեց, որ հաջողվել է մեկ քայլ առաջ գնալ: Հիշեցնենք,… Կարդալ ավելին »

Տեղի է ունեցել Տիգրան Սարգսյաի և Ջահանգիրիի հանդիպումը

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն առանձին հանդիպում ու զրույց ունեցավ Իրանի 12-րդ շրջանի նախագահության երդմնակալության հանդիսությանը մասնակցելու նպատակով Թեհրան ուղևորված Կիպրոսի ազգային խորհրդարանի նախագահի, Ուգանդայի փոխվարչապետի և ԵՏՀ կոլեգիայի նախագահի հետ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին անդրադառնալով ազատ առևտրի համաձայնագրի շուրջ Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև… Կարդալ ավելին »

Իրանը տարածաշրջանում առավել կայունության հաստատման ուղղությամբ ջանք է կգործադրի

ԻԻՀ նախագահը նշել է, որ այսօր տարածաշրջանը մատնված է անկայունության ու անապահովության: Նրա խոսքերով. «Իրանն այլ երկրների կողքին տարածաշրջանում առավել կայունության հաստատման ուղղությամբ ջանք է գործադրում»: ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին շաբաթ օրը երդմնակալության հանդիսությունից հետո Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի և դատական իշխանության ղեկավար Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանիի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ նշել… Կարդալ ավելին »

CIA-ի նախկին տեղակալը հակաիրանական քաղաքականությունների կապակցությամբ զգուշացրեց Թրամփին

CIA-ի նախկին տեղակալն ԱՄՆ-ի նախագահին կոչ է արել տեղեկատվական կազմակերպությունների տվյալները հիմք չծառայեցնել հակաիրանական քաղաքականությունների համար: CIA-ի նախկին տեղակալ Դեյվիդ Քոհենը «Վաշինգտոն Փոստ» օրաթերթում տպագրված հոդվածում այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել տեղեկատվական վերլուծություններն Իրանի դեմ պատրվակների միջոց չծառայեցնել: «ՀԳՀԾ-ի հետ կապված իր ցանկացած արդյունքի հանգելու կապակցությամբ ԱՄՆ-ի տեղեկատվական կազմակերպություններին ուղղված Թրամփի դիմումը քաղաքականացնելու է… Կարդալ ավելին »

Բրյուսելը արդյունավետ է համարել Մուգերինիի Թեհրան կատարած այցը

ԵՄ-ն հայտարարել է, որ միության արտաքին քաղաքականության պատասխանատուի Թեհրան կատարած ուղևորությունն ու ԻԻՀ-ի պաշտոնատարների հետ հանդիպումները արդյունավետ են եղել: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինիի գրասենյակը շաբաթ օրը հրապարակած հաղորդագրության մեջ անդրադառնալով ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության հանդիսությանն առընթեր իրանցի պաշտոնատարների հետ նրա հանդիպումներին, հայտարարել է. «Հանդիպումների ժամանակ Մուգերինին ՀԳՀԾ-ն տարածաշրջանային ու միջազգային կայունության գրավականը համարելով ընդգծել է,… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը չի կարող լրջորեն ազդել Ռուսաստանի վրա. Կիսլյակ

Վաշինգտոնը չի հանդիսանում Մոսկվայի կարևոր տնտեսական գործընկերը, որն ունակ է լրջորեն ազդել Ռուսաստանի զարգացման վրա: Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»­-ը,   այս մասին  հայտնում է «ՌԻԱ  Նովոստի»­-ն՝  փոխանցելով ԱՄՆ-­ում հուլիսին իր  առաքելությունն  ավարտած՝ ՌԴ  դեսպան Սերգեյ  Կիսլյակի հայտարարությունը: Ինչպես նշել է դեսպանն, այսօր Ռուսաստանի և ԱՄՆ­ի տնտեսական հարաբերությունները մնում են «չափազանց  թերզարգացած»: armenpress.am

Ադրբեջանում հզոր պայթյուն է որոտացել. կան զոհեր և տուժածներ

Ադրբեջանական Սումգայիթ քաղաքի հանրակացարաններից մեկում հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհեր և տուժածներ կան: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության և շտապօգնության աշխատակիցները: Այս մասին РИА Новости-ին հայտնել են տեղի ունեցածի ականատեսները: «Սումգայիթի ութերորդ միկրոշրջանի հանրակացարանի տարածքում պայթյուն է որոտացել: Պայթյունի հետևանքով կան մահացածներ և վիրավորներ կան», — ասել են ականատեսները: Բաքվում տեղակայված… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ում անհայտ անձը ռումբ է նետել մզկիթի պատուհանից ներս և հեռացել

ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի արվարձաններից մեկում գտնվող մզկիթի մոտ պայթյուն է որոտացել. տուժածների մասին տվյալներ չկան: ԱՄՆ ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում: Associated Press գործակալության հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Բլումինգտոն բնակավայրում, որը գտնվում է Մինեապոլիսի կենտրոնից 16 կիլոմետր հեռավորության վրա: Աղբյուրի հաղորդմամբ՝ հետաքննությանը մասնակցում են ՀԴԲ-ի և ալկոհոլի, ծխախոտային ապրանքների, հրազենի ու պայթուցիկ նյութերի… Կարդալ ավելին »