Ամենօրյա արխիվներ: 04.08.2017

Մարտադաշտում միայնակ՝ «օրենքով» գող Էդուարդ Ասատրյանը վերադարձել է Մոսկվա

Երեկ պատիժը կրելուց հետո Վերխնեուրալսկի բանտից ազատ է արձակվել է 48-ամյա «օրենքով» գող Էդուարդ Ասատրյանն, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Էդիկ Թբիլիսսկի կամ Օսետրինա-ավագ: Ինչպես հայտնի է դարձել «Փրայմ Քրայմ»-ին, ի տարբերություն ազատ արձակված գողական տիտղոս կրող ՌԴ ոչ բնիկ բնակիչների մեծամասնության, Ասատրյանին չի հայտարարվել երկրի տարածքում գտնվելը անցանկալի լինելու մասին: Այսօր «օրենքով»… Կարդալ ավելին »

Եվս 7 բանկ որոշել է դուրս գալ Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայից. ինչ քայլերի կդիմի Գարեգին Թոսունյանը

Ռուսաստանում մի շարք վարկային կազմակերպություններ պատրաստվում են դուրս գալ Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայից։ Որպես պատճառ է նշվում ասոցիացիայի ղեկավար Գարեգին Թոսունյանի քաղաքականության հետ անհամաձայնությունը: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ  Թոսունյանի քաղաքականության հետ չհամաձայնվողները մտադիր են անցնել «Ռոսիա» ասոցիացիա՝ այն արմատապես բարեփոխելով: Թոսունյանն էլ ռուսական լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, թե որ դեպքում կհեռանա իր պաշտոնից: «Ռուսաստանի բանկերի… Կարդալ ավելին »

Քրեական գործ` պաշտոնատար անձի կողմից կեղծ փողեր իրացնելու փորձի փաստով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել իրացնելու նպատակով կեղծ փողեր պատրաստելու, իրացնելու, ինչպես նաև պաշտոնատար անձի  կողմից կեղծ փողեր իրացնելու փորձ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա: Նյութերի համաձայն` ոստիկանության ՊՊԳ վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի ոստիկանը Արմավիր քաղաքի տարադրամի փոխանակման կետերից մեկում 24.12.2016թ.-ին փորձել է իրացնել 5000… Կարդալ ավելին »

Օբյեկտիվ նախաքննություն կատարելու համար Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ևս մեկ քրեական գործ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել քրեակատարողական հիմնարկի աշխատակցի մոտ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց հայտնաբերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այսպես, նախաքննության ընթացքում ձեռք բերված տեղեկություններով պարզվել է, որ 2017 թվականի հուլիսի 20-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապահովման… Կարդալ ավելին »

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Արզումանյան փ. 7, Շինարարների փ. 2. 4, Լենինգրադյան փ.12, 14, 16, 18, 20, 22, 24, 28, 30 շենքերը, Տիչինայի 1-ին նրբանցքը, Նար-Դոսի փ. 1, 4 շենքերը և 36, 36Ա,… Կարդալ ավելին »

Դավիթաշենի այն տանը, որտեղ տեղի էր ունեցել ողբերգական պայթյունը, հայտնաբերվել է 4 հրանոթային արկ

Օգոստոսի 3-ին,ժամը 22:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 4 արկ: Պարզվել է, որ հայտնաբերված ռազմամթերքը՝ 2 հատ հրետանային արկ 120 մմ, 1 հատ հակատանկային ականանետ և 1 հատ հրթիռային արկ՝ բոլորը մարտական վիճակում: Դեպքի վայր է մեկնել Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի ինժեներասակրավորական, Ճգնաժամային կառավարման ազգային… Կարդալ ավելին »

«Սպայկա» ընկերությունը «դուրս է մնացել» խոշոր հարկատուների ցանկից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Սերժ Սարգսյանը խոսում է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի մասին, նրա փեսային՝ Միքայել Մինասյանին փաստացի պատկանող «Սպայկա» ընկերությունը «դուրս է մնացել» առաջին խոշոր հարյուր հարկատուների ցանկից: Եւ սա այն դեպքում, երբ «Սպայկան» զբաղվում է բեռնափոխադրմամբ, թարմ մրգերի արտահանմամբ, ինչպես նաեւ գյուղապրանքների պահածոյացմամբ, իսկ այս տարի, ըստ պաշտոնական վիճակագրության, ավելացել են… Կարդալ ավելին »

Ընտրակաշառքը՝ հյուսիսի՞ց. գումարների մեծ մասը Հայաստան է բերվել Ռուսաստանից՝ մասնավոր փոխանցումների միջոցով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ 2014թ. օգոստոսից Ռուսաստան-Արևմուտք տնտեսական պատժամիջոցների հետևանքով ռուսական տնտեսությունը հայտնվեց ճգնաժամի առաջ, կտրուկ նվազեցին դեպի Հայաստան մասնավոր փոխանցումների ծավալները: Նվազումը շարունակվել է մինչ նախորդ տարվա դեկտեմբեր, և զարմանալի զուգադիպությամբ արտերկրից Հայաստան մասնավոր դրամական փոխանցումներն աճել են ԱԺ-ի և Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին: Ընդ որում, հիմնական գումարները եկել են… Կարդալ ավելին »

«ֆիրդուսցիները» քաղաքապետարանից դեռ չպրծած, հիմա էլ հայտնվել են ՊԵԿի տեսադաշտում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականները քաղաքապետարանի աշխատակիցներից դեռ չհանգստացած, հիմա էլ հայտնվել են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների տեսադաշտում: Արդեն մի քանի օր է, ինչ Երևանի Ֆիրդուսի տոնավաճառի այն առևտրականներին, որոնք այս օրերին տեղափոխվում են այլ շուկա, «հյուր են գալիս» պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները: «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, թե ինչպես են ՊԵԿ… Կարդալ ավելին »

Իշխանության նոր խաղը. գլխավոր դերում դատախազությունն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «ԱԺ ընտրությունների օրը ընտրակեղծարարության փորձ արածները հայտնվել են տխուր իրավիճակում: Մի քանի քրեական գործով արձակված մեղմ դատավճիռները չեն բավարարել մեղադրող դատախազներին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դատախազները դիմել են վերաքննիչ դատարան՝ ընտրակեղծարարների համար որպես պատիժ պահանջելով ազատազրկումը, եւ որ նրանք պատիժը կրեն քրեակատարողական հիմնարկներում: Նման պահվածքը, սակայն, պատահական չէ. այն թերեւս քաղաքական որոշման… Կարդալ ավելին »