Ամենօրյա արխիվներ: 03.08.2017

Տիտանների պատերազմ. ինչու է ՊԵԿ-ը Միհրան Պողոսյանի «ետևից ընկել»

ԱԺ պատգամավոր ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող Քեթրին Գրուպի եւ Պետական եկամուտների կոմիտեի «ջրերը մի առվով չեն հոսում»: Նրանք միմյանց դեմ դատական քաշքշուկների մեջ են հայտնվել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ հուլիսի 26-ին «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը պետեկամուտների կոմիտեին պարտավորեցնի անվավեր ճանաչել հունիսի 6-ին ընկերության դեմ կայացրած վարչական ակտը: Ըստ… Կարդալ ավելին »

«Դուք այսօր այնքան սանկցիա եք կիրառել, որ ծիծաղելի վիճակում եք հայտնվել». ինքնաբացարկ՝ «Սասնա ծռերի» դատավորին

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով անջատված մասով 18 անձի վերաբերյալ դատական նիստում փաստաբանները հորդորեցին պրոֆեսիոնալ գտնվել և առանց փաստաբանների ու նրանց պաշտպանների նիստը չշարունակել: «Մենք այս պահին ոչ մեկի շահերը չենք ներկայացնում. և մեր պաշտպանյալները չկան, և մեր կոլեգաները չկան, դուք էլ ցույց եք տալիս, թե դատական… Կարդալ ավելին »

Վարչապետը հանձնարարել է աջակցություն ցուցաբերել տարերային աղետներից տուժած համայնքների հողօգտագործողներին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերում է տարերային աղետների հետևանքների վերացմանը և պետական աջակցությանը: Անդրադառնալով հանրապետության տարածքում տեղացած կարկուտի հետևանքների ուսումնասիրության և հնարավոր լուծումների վերաբերյալ տրված հանձնարարականին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է.… Կարդալ ավելին »

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը զարդարում են նրա հեքիաթների հերոսները

Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ ՀՀ մշակույթի նախարարությունը՝  2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին բանաստեղծի ծննդավայրում` Դսեղ գյուղում անցկացրել է քանդակի սիմպոզիում: Երիտասարդ քանդակագործների ներկայացրած էսքիզներից ընտրվել էին 12-ը։ Այնուհետև, հունիսի 26-ից մեկ ամիս շարունակ Դսեղում ստեղծագործելու և բնակվելու հնարավորություն են ստացել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի, ինչպես նաև Արցախի երիտասարդ քանդակագործները: ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և տաղանդավոր… Կարդալ ավելին »

Կոնստանտին Օրբելյանը՝ Օպերային թատրոնի տնօրեն

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 27-ի որոշումը, նշանակվել է Հարրի Կոնստանտին Օրբելյանը : Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը։   «Ա1+»  

Հայազգի հրաշամանուկը՝ հայաստանյան բեմում. «Առավոտ»

Նրա անունը հայտնի է ոչ միայն հայրենի Մալթայում, այլև երկրի սահմաններից դուրս: Ֆենոմենալ պատանի, ով նվագում է դաշնամուր մեծահասակ երաժշտին բնորոշ լրջությամբ, հանդես գալիս աշխարհի լավագույն բեմերում ու ծնկի բերում անգամ ամենաքմահաճ հանդիսատեսին: Դասական աշխարհի հայազգի հրաշամանուկ, դաշնակահար Դմիտրի Իշխանովը մեծ ճանապարհ է անցել, ճանապարհ, որի ընթացքում գրանցել է բազում հաջողություններ: Իշխանովը ծնվել է 2005թ.:… Կարդալ ավելին »

Խաղատանը հաղթած գումարները չեն տվել, ծեծի են ենթարկել ու խարդախության մեջ մեղադրել

Ծաղկաձորում գտնվող խաղատներից մեկի այցելուին խարդախության մեջ են մեղադրել՝ ծեծի ենթարկել որից հետո դուրս են հրավիրել խաղատնից: «Փաստինֆո»-ի տեղեկություններով եղբայրներով այցելել են խաղատուն և ըստ նրանցից մեկի հայտարարության՝ հաղթել են, սակայն գումարը հաղթած տղամարդուն խարդախության մեջ են մեղադրել, որից հետո անվտանգության աշխատակիցը ծեծել է եղբայրներին և բռնության կիրառմամբ դուրս հրավիրել խաղատնից: Հաղթած գումարն էլ մոտ… Կարդալ ավելին »

Սահմանամերձ գյուղում խոհանոցային դանակով հարվածել է զինծառայողի որովայնին

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչներ Կարեն Առաքելյանի եւ Վանիկ Վարդազարյանի դատավարությունը: Կ. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. սեպտեմբերի 1-ին, ժամը 23.00-ի սահմաններում Վ. Կարմիրաղբյուրի «Կայանի մոտ» տարածքում համագյուղացի Վանիկ Վարդազարյանի հետ 8 հազար դրամ պարտքի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ… Կարդալ ավելին »

Թուրքիայում փոխվել են բոլոր զորատեսակների հրամանատարները

Օգոստոսի 2-ին Թուրքիայում կայացած Բարձրագույն ռազմական խորհրդի հերթական նիստի որոշմամբ ցամաքային զորքերի, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարների պաշտոններում նշանակվել են նոր զինվորականներ: Այս մասին հրամանագիրը հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական տեղակատուում (Resmi Gazete): Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնում բանակի գեներալ Սալիհ Զեքի Չոլաքի փոխարեն նշանակվել է Ժանդարմերիայի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Յաշար Գյուլերը: Սալիհ Զեքի Չոլաքը ցամաքային զորքերի… Կարդալ ավելին »

Հուլիսին Ադրբեջանը Թուրքիայից ստացել է 261 հզր դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք

2017-ի հուլիսին Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է 261 հազար ամերիկյան դոլար արժողությամբ ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Նույն տարվա հունիսին Ադրբեջանը ստացել է 932 հազար դոլարի արտադրանք: Այսինքն նախորդ ամսվա հետ համեմատ՝ հուլիսին Ադրբեջան արտահանումը նվազել է մոտ 3,6 անգամ: Տվյալները վերցված են Թուրքիայի արտահանողների խորհրդի (Türkiye İhracatçılar Meclisi — TİM) պաշտոնական կայքից:     2017-ի հուլիսին Վրաստանը… Կարդալ ավելին »