Ամենօրյա արխիվներ: 02.08.2017

Մանրամասներ Դավիրթաշենում տեղի ունեցած պայթյունից

 shamshyan.com-ի փոխանցմամբ, Ժամը 20:00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի 8-րդ  փողոցի թիվ 56/2 տան բակից Երևանի 1-03 շտպօգնության բրիգադը ծայրահեղ ծանր վիճակում 2 հոգու տեղափոխել է հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներից մեկի՝ երիտասարդ տղայի ոտքը թաթի կողմից կտրված է և ոտքի թաթը հայտնաբերվել է բակում՝ բավականին մեծ արյան հոսքի մոտ: Այս պաին դեպքի վայր է… Կարդալ ավելին »

ՄՅՈւ-Սամպդորիա. Մխիթարյանը բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Դուբլինի «Ավիվա Սթեդիում» մարզադաշտում ստուգողական հանդիպում է անցկացնում իտալական «Սամպդորիայի» հետ: Խաղի 9-րդ րոպեին կոմբինացիոն և գեղեցիկ հակագրոհի շնորհիվ «կարմիր սատանաների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացել է հանդիպման հաշիվը: Ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:   Armsport

Պաշտոնական. Պողոս Գալստյանը` Մոսկվայի Արարատի ավագ մարզիչ

Մոսկվայի «Արարատի» մարզչական շտաբը համալրել է Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ, հայտնի մասնագետ Պողոս Գալստյանը: Այս մասին հայտնում է Մոսկվան ներկայացնող ակումբի մամուլի քարտուղարությունը: 56-ամյա մասնագետը նշանակվել է որպես ավագ մարզիչ: Որպես ֆուտբոլիստ` Պողոս Գալստյանը 1982-ից 1991 թվականներին (ընդմիջումներով) պաշտպանել է Երևանի «Արարատի» գույները: Մարզչական կարիերան նա սկսել է 2005 թվականին Մոսկվայի «Նիկա» ակումբում: Ավելի ուշ… Կարդալ ավելին »

Փյունիկը հայտարարեց Վարդան Պողոսյանի հետ պայմանագիրը չերկարաձգելու մասին

«Փյունիկը» պաշտոնապես հայտարարեց, որ թիմի ավագ Վարդան Պողոսյանն այլևս չի շարունակի ելույթները երևանյան ակումբում: Ֆուտբոլիստի  պայմանագիրն ակումբի հետ ավարտվել է և կողմերը որոշել են այն չերկարաձգել: «Փյունիկը» հայտնում է, որ 25-ամյա հարձակվողը պատրաստվում է տեղափոխվել արտասահման: Ակումբը շնորհակալություն է հայտնել Վարդանին ու հաջողություն մաղթել հետագա կարիերայում: Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ մեր տեղեկությունների, Վարդան… Կարդալ ավելին »

Պայթյուն Դավիթաշենում

Օգոստոսի 2-ին, ժամը 20:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի ինժեներասակրավորական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման  խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Դեպքի վայրում են գտնվում օրվա պատասխանատու ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ… Կարդալ ավելին »

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Բավրայի մաքսակետի պետի և ևս 5 անձանց վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությունը

Կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության արդյունքում բացահայտվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ Բավրայի մաքսակետի պետ Երեմ Մարգարյանի կողմից կաշառք ստանալու և ապօրինի կերպով ռազմամթերք պահելու հանցավոր գործողություններ: Քննությամբ բացահայտվել են նաև ևս 5 անձի, այդ թվում մաքսային ձևակերպումներով զբաղվող… Կարդալ ավելին »

Օբյեկտիվ նախաքննություն կատարելու համար Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել պաշտոնեական դիրքի չարաշահման և կեղծիքի փաստերով հարուցված քրեական գործը

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը: Այսպես, նախաքննական նյութերի համաձայն, պաշտոնեական կեղծիքի կատարման մեջ մեղադրվող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի պետ Ն. Ս.-ն ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության… Կարդալ ավելին »

Մեղադրանք է առաջադրվել` Վանաձորի սրճարաններից մեկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել  45-ամյա տղամարդուն` Վանաձոր քաղաքի սրճարաններից մեկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար: 2017 թվականի հուլիսի 30-ին ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Վանաձորի «Սայաթ-Նովա» զբոսայգում գործող սրճարանում կրակոցներ են հնչել: ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական… Կարդալ ավելին »

ՌԴ տնտեսական զարգացման նախարարը խոսել է ԵԱՏՄ-ի միասնական արժույթի ստեղծման հեռանկարի մասին

Եվրասիական տնտեսական միության միասնական արժույթը կարող է հայտնվել 2025 թվականից հետո: Այդ մասին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է business-gazeta.ru-ն: «Միասնական արժույթի մասին խոսք այժմ չի գնում, քանի որ բոլորը գիտեն Եվրամիության փորձը: Այնտեղ առանց ապրանքների և ծառայությունների շուկայի, առանց կարգավորման համակարգի ստեղծման միասնական արժույթի ստեղծումը… Կարդալ ավելին »

Տղամարդը կրակ է բացել Լոս Անջելեսում Չինաստանի հյուպատոսարանի մերձակայքում

Տղամարդը կրակ է բացել Լոս Անջելեսում Չինաստանի հյուպատոսարանի մերձակայքում, ինչից հետո ինքնասպանություն է գործել։ Այս մասին գրում է Los Angeles Daily News պարբերականը՝ վկայակոչելով տեղի իշխանությունները։ Պարզվել է՝ կրակողը Չինաստանի քաղաքացի է։ Քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Մայք Լոպեսի խոսքով՝ Չինաստանի քաղաքացին մի քանի կրակոց է արձակել հյուպատոսարանի մերձակայքում։ Նա նաեւ հաստատել է, որ տղամարդն ավտոմեքենայում ինքնասպանություն… Կարդալ ավելին »