ՌԴ-ից ՀՀ տե­ղափոխված հայ վարորդ Հրաչյա Հա­րությունյանն անցնում է պատժի կրման բաց ռեժիմի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ռուսաստանից Հայաստան տե­ղափոխված հայ վարորդ Հրաչյա Հա­րությունյանը վաղվանից անցնելու է պատժի կրման բաց ռեժիմի: Այս մասին մեզ հայտնեց նրա աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը. «Վաղվանից բաց են թողնելու, որ գա տուն, իրիկունը գնա հետ: Ես պետք է կազմակերպեմ, որ նա աշխա­տանքի ընդունվի: Իրեն ասել են՝ մինչև մի տեղ գործի չընդունվես, քեզ բաց չենք թողնի: Առավոտ ժամը 8-ին պետք է գնա աշխատանքի, իրիկունը 7-ին՝ հետ գնա»: Վիկտոր Մարտիրոսյանի խոսքով՝ երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կողքին գտնվող շենք են տեղափոխել Հրաչյային, որտեղ բաց ռեժիմում գտնվող բանտարկյալներն են: «Հիմա ես վաղը առավոտ գնում եմ իր մոտ, փաստաթղթերը վերցնեմ, որ կազ­մակերպեմ, իրեն աշխատանքի ընդունեմ, որ հրամանը տանի տա հիմնարկությանը, ասի՝ ես աշխատում եմ, որ իրեն բաց թողնեն»,- ավելացրեց Մարտիրոսյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով