Նախիջևանը գտնվում է ռազմականացման, ռազմական տեխնիկայի կուտակումների ակտիվ փուլում. փորձագետ

«Նախիջևանի թեմատիկան այսօր ակտուալ է Հայաստանի անվտանգության տեսանկյունից: Նախիջևանը գտնվում է ռազմականացման, ռազմական տեխնիկայի կուտակումների ակտիվ փուլում »:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքականհետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿարենՎերանյանը։ Նրա դիտարկմամբ՝ ապրիլյան պատերազմից հետո մի քանիամիսների ընթացքում Նախիջևանում որոշակի ռազմականկուտակումներ տեղի ունեցան:

Դա հաստատեցին նաև Հայաստանիիշխանությունները, ինչը որոշակի մտահոգության առիթ տվեց։Հայաստանի պաշտպանական անվտանգության առումով ՝ մտահոգիչ էնաև Նախիջևանում նոր զինվորական գնդի բացումը, որի բացմանըներկաէր անձամբ Ալիևը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախիջևանը համալրվել է նոր զինատեսակներով. «Խոսքը տարբեր տվյալներով շուրջ 300-350 -400միավոր ռազմականտեխնիկայի մասին է։ Դրանց շարքում են զրահամեքենաներ, հրթիռայինհամակարգեր և հրետանի: Հայաստանի անվտանգության տեսանկյունիցմտահոգիչ է «Սմերչ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվհամակարգերի մատակարարումը Նախիջան, ինչպես նաև թուրքական«Ռոկեթսան» հայտնի ընկերության կողմից մի քանի միավոր T-300 Kasirga-ներից, որոնք նույնպես համազարկային կրակի ռեակտիվհամակարգեր են, ինչպես նաև՝ T-122 Sakarya տեսակի ռեակտիվհամակարգերը։

Հաշվի առնելով սահմանի ոչ այնքան մեծհեռավորությունը Երևանից՝ իսկապես, սա լուրջ մտահոգության տեղիք էտալիս»,- ասաց նա։ Փորձագետն ընդգծեց, որ այդ գործընթացըմիակողմանի համալրմամբ չի սահմանափակվում: Հայկական կողմը բավական լուրջ, արդյունավետ և համապարփակ քայլեր է ձեռնարկում՝հակազդելու դրան։

Ըստ Վերանյանի՝ կարևոր է երկու հանգամանք. «Վերջին տարիներինմենք ՀՕՊ միացյալ համակարգ ստեղծելու մասին պայմանագիրստորագրեցինք Ռուսաստանի հետ, ինչը վավերացվեց խորհրդարանիկողմից։ Սա, ըստ էության, բարձրացնում է ոչ միայն Հայաստանի ՀՕՊհամակարգի արդյունավետությունը, այլև տարածաշրջանայինտեսանկյունից կայունության և անվտանգության բավական լավ զսպողգործոն է»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հավանական էՆախիջևանում թուրքական ռազմաբազա բացելու հարևան երկրիծրագիրը, փորձագետը նշեց. «Այդ մասին խոսակցություններըսահմանափակվեցին զուտ տեղեկատվական դաշտում և կարծում եմ`մոտակա տարիներին այդպես էլ կշարունակվի: Քանի որ միայնԹուրքիայի ձգտումով` Նախիջևանում ռազմաբազա ունենալու խնդիրը չիավարտվում:

Այստեղ կա այլ երկրների շահեր, մասնավորապեսՌուսաստանի, որը շահագրգռված է տարածաշրջանում կայունությանպահպանման համար: Նախիջևանի ռազմականացումն իր մեջպարունակում է տարածաշրջանային անվտանգությանը սպառնցողխնդիրներ: Բացի այդ, պետք է հաշվի առնել 20-րդ դարում կնքվածպայմանագրերը, որոնք թույլ չեն տալիս ուղղակի ռազմաբազատեղակայել Նախիջևանում, քանի որ Նախիջևանը գտնվում է Թուրքիայիև Ռուսաստանի ընդհանուր դիտարկման համատեքստում »:

 Ankakh.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով