Մենք ի՞նչ կարող ենք անել, դա քաղաքական հարց է. Եղնուկյանի փաստաբանը՝ զինված խմբի անդամների մուտքը ԱՄՆ արգելելու մասին. «Առավոտ»

«Առավոտ»-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման անդամ, ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին աջակցելու մեջ մեղադրվող և այդ գործով անցնող Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը մեկնաբանել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան այն հայտարարությունը, որ ՊՊԾ գունդը գրավածներին ԱՄՆ մուտքի վիզա չի տրվելու։ Դեսպանատունը հայտարարել է, որ ոստիկանության շենքը գրաված անձինք նաև չեն մասնակցի ԱՄՆ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին։

«Պետոթյունն ինքն է որոշում իր գործունեության, այդ թվում՝ նվիրատվության ոլորտները, որոնք իր իրավասության ներքո են։ Չենք կարող պարտադրել, օրինակ, նվիրատվություն անել։ Եթե ԱՄՆ դեսպանատունն այդպես է գտել, մենք ի՞նչ կարող ենք անել, իր դիրքորոշումն է, դա քաղաքական հարց է,- նկատեց Տիգրան Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ «եթե դեսպանատունը որոշել է իր ծրագրերին մասնակից անել միայն որոշակի խմբերի անձանց, խնդիր չկա, որոշողն ինքն է»։

Ավելին «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով