Արթուր Պետրոսյան. Ռումինիայի հետ խաղում կփորձենք իրականացնել մեր մտահղացումները

Օգոստոսի 31-ին Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և պաշտպան Հովհաննես Համբարձումյանի նախախաղային մամուլի ասուլիսը.

– Հովհաննես, ի՞նչ մարզավիճակում եք գտնվում և ինչպիսի՞ մթնոլորտ է տիրում թիմում:

– Գտնվում եմ լավ մարզավիճակում, թիմում մթնոլորտը շատ լավն է, կփորձենք վաղը հասնել դրական արդյունքի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Պարոն Պետրոսյան, Ձեր կարծիքով ո՞վ է Ռումինիայի հավաքականի ամենավտանգավոր ֆուտբոլիստը:

– Չեմ ուզում առանձնացնել ինչ-որ մեկին: Ռումինիան, որպես թիմ, շատ վտանգավոր է:

– Բոլորն այստեղ սպասում են հեշտ խաղ Ռումինիայի համար՝ հաշվի առնելով, որ առաջին խաղում հաղթել են 5:0 հաշվով: Որո՞նք են այն առավելությունները, որոնց շնորհիվ կարող եք հասնել հաջողության վաղվա խաղում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Իմ կարծիքով, 5:0-ից հետո մենք ապացուցելու բան ունենք: Ինչ-որ բաներ փոխել ենք նախորդ խաղի համեմատ: Կփորձենք իրականացնել մեր մտահղացումները:

– Եվրոպական մարզիչներից ո՞ւմ հետ կհամեմատեք Ձեզ:

– Այնքան էլ երկար ժամանակ չէ, ինչ ես աշխատում եմ պրոֆեսիոնալ թիմի հետ, այնպես որ չեմ ուզում համեմատել ինձ ինչ-որ մեկի հետ, ուզում եմ կերտել իմ ուղին:

– Սպասո՞ւմ էիք, որ այս հատվածում Ռումինիայի և Հայաստանի հավաքականները կունենային հավասար միավորներ:

– Անկեղծ ասած՝ ոչ:

– Ռումինիայի հավաքականի կազմում կա՞ն Հենրիխ Մխիթարյանի մակարդակի ֆուտբոլիստեր:

– Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց կարծում եմ՝ ոչ: Դուք ունեք շատ լավ ֆուտբոլիստներ, որոնք ունեն մեծ պոտենցիալ, բայց չեմ կարծում, թե կան Մխիթարյանի կարգի ֆուտբոլիստներ:

– Պատրաստվո՞մ եք վրեժխնդիր լինել առաջին խաղում կրած պարտության համար:

– Դա մի խաղ էր, որ արդեն անցյալում է, ամեն մի խաղ մեզ համար կարևոր է: Այդ խաղը լավ չդասավորվեց մեզ համար, որովհետև մենք ունեցանք կարմիր քարտ երրորդ րոպեին, ինչպես նաև 11-մետրանոց: Մենք հիմա ունենք մեր նպատակները և կփորձենք հասնել դրանց:

– Ի՞նչ կասեք Հայաստանի ազգային հավաքականում դարպասապահի դիրքի և Սարգիս Ադամյանի վերաբերյալ:

– Մենք ունենք 3 հավասարազոր դարպասապահ, որոնցից մեկն անպայման կխաղա վաղը, իսկ Ադամյանը շատ լավ որակներով ֆուտբոլիստ է: Մենք ունենք մրցակցություն այդ դիրքում և ընտրություն կանենք վաղը:

Աղբյուրը` ՀՖՖ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով