ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես հետո′ կխոսեմ. Վահան Շիրխանյանը պատասխանել է ArmLur.am-ի թղթակցի հարցերին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, քիչ առաջ հետաձգվեց «զինված խմբի» գործով դատական նիստը, քանի որ ամբաստանյալ Վլադիմիր Առաքելյանը բացակայում էր: ArmLur.am-ի թղթակցին հաջողվել է մի քանի հարց ուղղել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանին: Մեր թղթակցին, մասնավորապես, հաջողվել է հետաքրքրվել Շիրխանյանի առողջական վիճակով. «Ո՞նց պետք է լինեմ»,- ասել է նախկին փոխնախարարը: Ի պատասխան հարցի` ինչպես է վերաբերվում հարուցված քրեական գործին, Շիրխանյանը, չնայած ուղեկցող ոստիկանների միջամտությանն ու խոչընդոտելուն, պատասխանել է. «Ես հետո կխոսեմ»: Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Armlur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով