ՌԴ տնտեսական զարգացման նախարարը խոսել է ԵԱՏՄ-ի միասնական արժույթի ստեղծման հեռանկարի մասին

Եվրասիական տնտեսական միության միասնական արժույթը կարող է հայտնվել 2025 թվականից հետո: Այդ մասին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է business-gazeta.ru-ն:

«Միասնական արժույթի մասին խոսք այժմ չի գնում, քանի որ բոլորը գիտեն Եվրամիության փորձը: Այնտեղ առանց ապրանքների և ծառայությունների շուկայի, առանց կարգավորման համակարգի ստեղծման միասնական արժույթի ստեղծումը հանգեցրել է լուրջ տնտեսական անհավասարակշռությունների, որոնք առաջացրել են 2010-ականների սկզբին Եվրոպայում բոլորին հայտնի ճգնաժամը: Այստեղ ԵԱՏՄ-ի շրջանակում խնդիրը բոլոր ուղղություններով համալիր կարգավորման, այդ թվում՝ ֆինանսական շուկաների, բանկային համակարգի ներդաշնակեցումն է: Եվ միայն ամենաեզրափակիչ փուլը կարող է դառնալ միասնական արժույթի ստեղծումը, դա 2025 թվականից հետո հեռանկարն է»,- ասել է նա:

Կայքը հիշեցնում է, որ միասնական արժույթի ստեղծման նախաձեռնությամբ 2012 թվականի հունիսին հանդես է եկել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Օրերս հաղորդվել էր, որ Զարգացման եվրասիական բանկը ԵԱՏՄ-ի անդամ երկրների կենտրոնական բանկերին առաջարկել է ստեղծել տարածաշրջանային հաշվարկային դրամական միավոր՝ Եվրոպայում մինչ եվրոյի գործարկումը 1979-1998 թվականներին օգտագործվող ECU-ի նմանությամբ: Այդ մասին «Իզվեստիա»-ին հայտնել էր Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը:
Տարածաշրջանային դրամական միավորը հարկավոր է նախևառաջ առևտրային հոսքերը սպասարկելու համար, դա կարող է լինել «Մետաքսե ճանապարհի հաշվարկային միավորը», հայտարարել էր Եվգենի Վինոկուրովը:
Ընդ որում՝ խոսքն այլ երկրների ֆինանսական տեխնոլոգիաները կրկնօրինակելու մասին չէ, «Իզվեստիա»-ին հայտնել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության բաժնի տնօրեն Տիգրան Դավթյանը:
«Հեռանկարում եվրասիական հաշվարկային միավորի ներդրումը կարող է նպաստել անդամ պետությունների բնակիչների միջև փոխադարձ առևտրում ազգային արժույթների մասնաբաժնի մեծացմանը, ինչպես նաև արժութային ռիսկերի ավելի արդյունավետ կառավարմանը և փոխադարձ հաշվարկներում գործարքային ծախսերի նվազմանը»,- ասել էր նա:

 

 

tert.am

Նմանատիպ նորություններ

Հարյուրավոր ղազախներ՝ հայերի դեմ հանրահավաքին. նոր... https://youtu.be/oFg0e3KJkX0 Կարագանդայում ընդդեմ հայերի անցկացվող հանրահավաքի նոր տեսանյութ է հրապարակվել համացանցում: Հայերի մասնակցությամբ տեղի ...
Կարագանդայում ադրբեջանցի կասկածյալների անունները փ... Ղազախական «ԲԱՍԵ» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել՝ ներկայացնելով Ամանորի գիշերը ղազախական Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ ծավալվող իրա...
Իրավիճակը ցայտնոտային է. Պեսկովը մանրամասներ է հայ... Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել գազի հարցով բանակցությունները, ժամկետ...
ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները, բացի Հայաստանից, ստորագ... Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վեց անդամ պետություններից հինգը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտոնապես ...
Չավուշօղլուն վերահաստատել է Հայաստանի հետ հարաբերվ... Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  լրագրողների հետ զրուցում անդրադարձել է Անկարայի արտաքին քաղաքականության առանցքային հարցերին և խոսել հայ-...
Պատրաստվում է փաստաթուղթ, որով կբացառվի ՀՀ-ում արտ... Հայաստանն ու Ռուսաստանը փաստաթուղթ են նախապատրաստում,  որը կերաշխավորի որևէ սպառնալիքի և ռիսկերի բացակայությունը երաշխավորելու առումով Հայաստանում...
«Ջորջ Սորոսը, իհարկե, բավականին ակտիվորեն աշխատում... Հատվածներ ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ www.kp.ru-ին տված հարցազրույցից։ – Ինչո՞ւ մենք թույլ տվեցինք, որ 2016թ. մեր ռա...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով