Պայթյուն` Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ

Աֆղանստանի մայրքաղաք Քաբուլում հզոր պայթյուն է որոտացել ԱՄՆ-ի դեսպանատան մոտ:

Երեքշաբթի առավոտյան, մահապարտն իրեն պայթեցրել է Քաբուլի Վազիր Աքբարխան թաղամասում, «Քաբուլ բանկ»-ի և ԱՄՆ-ի դեսպանատան շենքի մոտ:

Նախնական տվյալներով, զոհվել է մեկ և վիրավորվել է ութ մարդ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անցած երկու ամիսների ընթացքում, Քաբուլում, հատկապես վազիր Աքբարխան թաղամասում, որտեղ տեղակայված են մեծ թվով դեսպանատներ ու ռազմական կենտրոններ, պայթյուններ են որոտացել, որոնց հետևանքոով զոհվել ու վիրավորվել են հարյուրավոր մարդիկ:

Այդ հարձակումների մեծ մասի պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով