Նյու Յորքի իրավապաշտպան կառույց. Թրամփը Հիտլերի կրկնօրինակն է

ԱՄՆ-ում իրավապաշտպան մի կառույց հայտարարել է, որ այդ երկրի նախագահը և Նացիստական Գերմանիայի բռնապետ Ադոլֆ Հիտլերն ունեն ընդհանրություններ:

«Ինդիփենդենթ» բրիտանական օրաթերթի կայքէջի հաղորդման համաձայն՝ Նյու Յորքում հաստատված «Աննա Ֆրանկ» իրավապաշտպան կենտրոնն ընդգծել է. «Նացիստական Գերմանիայում 1930-ական և 1940-ական թվականներին իրականացված հալածողական քաղաքականությունները կրկնվում են ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում»:

Կենտրոնն իր ուսումնասիրության ընթացքում ներկայացրել է Թրամփի կառավարության և Նացիստական Գերմանիայի քաղաքականությունների ընդհանուր եզրերը և անդրադարձել դրանցից մի քանիսին, որոնց շարքում են պետության հատուկ լրատվամիջոցի ստեղծման ջանքերը, խոցելի համայնքների հանդեպ խտրականությունը, հանրահավաքների և բողոքի երթերի ժամանակ երիտասարդներին ոգևորելը և ընդդիմությանը սատանա ներկայացնելը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Աննա Ֆրանկ» իրավապաշտպան կենտրոնը մտահոգություն հայտնելով Թրամփի ղեկավարած ԱՄՆ-ի ապագայի կապակցությամբ, քննադատել է իսլամաֆոբիա և միգրանտների հանդեպ թշնամություն քարոզող ԱՄՆ նախագահի կողմնորոշումը և ազդարարել է, որ երբևէ չպիտի թույլ տալ, որպեսզի ԱՄՆ-ի ժողովրդի հետ պատահի այն, ինչ ժողովուրդը ճաշակեց Նացիստական Գերմանիայի շրջանում:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով