Մոսկվա. ԱՄՆ-ն «գերեզման» ուղարկեց Մոսկվայի հետ կառուցողական համագործակցության հեռանկարը

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային Խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևն արձագանքելով Մոսկվայի ու Թեհրանի դեմ ԱՄՆ-ի նոր շրջափակումների վավերացմանն, ասել է. «ԱՄՆ-ն «գերեզման» կտանի Ռուսաստանի հետ կառուցողական համագործակցության հեռանկարը»:

Կոնստանտին Կոսաչևը չորեքշաբթի օրը իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառման մեջ նշել է. «ԱՄՆ-ն կործանեց իր ամենախոշոր գործընկեր՝ Ռուսաստանի հետ կառուցողական համագործակցության բոլոր շանսերը»:

«ԱՄՆ-ն այս շրջափակումները վավերացնելով ապացուցեց, որ հեռու է ժամանակակից աշխարհի իրականություններից»,-հավելել է Կոնստանտին Կոսաչևը:

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը երեքշաբթի օրն անօրինական համարելով ԻԻՀ-ի և Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր շրջափակումներն, ընդգծել է. «Այս շրջափակումների գործադրումն առավել կմեկուսացնի ԱՄՆ-ին»:

ԱՄՆ Կոնգրեսն անցած շաբաթ վավերացրեց ԻԻՀ-ի և Ռուսաստանի դեմ շրջափակումների համապարփակ նախագիծը: Այս նախագիծը չորեքշաբթի օրը ստորագրվելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից օրենքի ուժ ստացավ:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով