Մարտադաշտում միայնակ՝ «օրենքով» գող Էդուարդ Ասատրյանը վերադարձել է Մոսկվա

Երեկ պատիժը կրելուց հետո Վերխնեուրալսկի բանտից ազատ է արձակվել է 48-ամյա «օրենքով» գող Էդուարդ Ասատրյանն, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Էդիկ Թբիլիսսկի կամ Օսետրինա-ավագ: Ինչպես հայտնի է դարձել «Փրայմ Քրայմ»-ին, ի տարբերություն ազատ արձակված գողական տիտղոս կրող ՌԴ ոչ բնիկ բնակիչների մեծամասնության, Ասատրյանին չի հայտարարվել երկրի տարածքում գտնվելը անցանկալի լինելու մասին: Այսօր «օրենքով» գողը վերադարձել է Մոսկվա:

Ավագ Ասատրյանի ազատություն դուրս գալու հետ Վոսկրեսի ու Միրոնի գլխավորությամբ «դեդովյան» կլանի հեգեմոնիայի քայքայման հետ հույսեր են կապվում: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում գտնվող «օրինականները», ովքեր դժգոհ են «գլխավոր օֆիսի» քաղաքականությունից, ժամանակին համախմբվել էին հենց Օսետրինայի շուրջ: Սակայն Վոսկրեսի ու Պիչուգայի ուղղությամբ առաջին իսկ լուրջ հարձակումներից հետո ընդդիմության առանցքը չեզոքացվել էր:

Հիշեցնենք, որ 2014թ. ապրիլին, երբ Ասատրյանը Պովարսկի փողոցում Դեդ Հասանի նախկին շտաբ-բնակարանում գողական հավաքույթ էր կազմակերպել, կարծեք թե ակնարկելով, թե ով է հիմա նոր «դեդուշկան» Վոսկրեսի փոխարեն, ում պաշտոնապես կանչել էին այնտեղ դիտողություն անելու համար, հանկարծակի հայտնվել էր ոստիկանական սպեցնազը: Միայն այդ գործողության արդյունքում ճաղերի հետևում էին հայտնվել Ասատրյանի միանգամից երեք գործակից՝ Գուջան, Զյուզյան և Իլգարը:

Դրան ավելացրած՝ Էդիկը վարկաբեկվել էր նրանով, որ հավաքույթի համար ընտրելով այդպիսի խորհրդանշական վայր, տարրական կերպով չէր հոգացել հրավիրվածների անվտանգության մասին: Չորս ամիս հետո, երբ Ասատրյանը միացել էր կալանավորված ընկերներին, կշտամբանքներն իր հասցեին, թերևս, հանդարտվել էին:

Սակայն դրանով Էդիկի արկածները չէին ավարտվել: «Բուտիրկայում» վերադարձնելով Ելեցի համար հին պարտքերը՝ Վագիֆը Զվիադի հետ երկուսով պարկեշտ կալանավորներին ցուցում էին տվել՝ «Ասատրյանին գող չընդունե՛լ»: Դրա համար հիմք էր ծառայել Ասատրյանների դեռևս չկարգավորված կոնֆլիկտը նրանց ծեծի ենթարկած «դեդականների» հետ:

Էդիկին հաջողվել էր իր բարի անունը վերադարձնել ազատությունից միջամտած գողերի օգնությամբ, ընդ որում, գողերը, մեղմ ասած, ամենամեծադղորդները չէին, առավել ևս, որ Վագիֆն ու Զվիադն այդպես էլ մնացել էին իրենց կարծիքին:

Մինչ Էդիկը իր ժամկետն էր պարպում, ռուսաստանյան նրա կողմնակիցների շարքերն էլ ավելի նկատելի կերպով նոսրացել էին:

Այն երեքի հետևից ոչ այնքան հեռավոր վայրեր գնացել էին Ասատրյանին գաղափարապես մոտ այնպիսի «ծանրաքաշներ», ինչպիսիք են Դաթո Պանչվիձեն և Կոստյա Կոստիլը, որի մոտ վերջերս սեփական խնդիրներ էին առաջացել՝ Ասատրյանի իշխանական հավակնություններից ավելի կարևոր:

Էդիկի մյուս ազդեցիկ գաղափարակից, կուրսկյան «օրենքով» գող Վիտյա Պանուին ընդհանրապես հանցավոր համագործակցության կազմակերպման համար ցմահ են կանխատեսում:

Այդ ամբողջին գումարած՝ Օսետրինայի միակ շառավղին «գուշակել են» պետական տուն՝ ինը տարով:

Մնալով առանց հայրական և այլ խնամակալության, Օսետրինա-կրտսերն արդեն կորցրել է իր տիտղոսը: Ասատրյանների արտասահմանյան ընկերների՝ Օլեժկա Աշխաբադսկիի կարգի, փորձերն ինչ-որ կերպ ազդել Սերգեյի ճակատագրի վրա, մինչ օրս հաջողությամբ չեն պսակվել:
Ինչպես և մտածել էր հեռատես Դեդ Հասանը, Սերգեյի թագադրումը եղել է նրա հոր տակ դանդաղ գործողության ական, որի կարծիքի հետ նախօրոք անգամ հարկ չէին համարել հետաքրքրվել:

Բավականին արագ իր հարաբերությունները որդու հետ Էդիկը պարադոքսալ է բնութագրել՝ որպես գողի ես նրանից դժգոհություններ չունեմ, բայց մենք իրար հետ չենք շփվում:

Ինչպես հայտնի է դարձել, «կանգնեցված» Օսետրինա-կրտսերի հարցով վերջին խոսքն իրեն է վերապահել Վոսկրեսը: Դժվար չէ կռահել, որ այդ հաղթաթուղթը Վասյան կպահի Էդիկի հետ ապագա սակարկության համար: Խնդիրը միայն այն է՝ ինչն այդ վեճում կգերակայի՝ առողջ դատողությո՞ւնը, թե՞ հայրական զգացմունքները:

 

Աղբյուր` Փաստինֆո

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով