Մանրամասներ Դավիրթաշենում տեղի ունեցած պայթյունից

 shamshyan.com-ի փոխանցմամբ, Ժամը 20:00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի 8-րդ  փողոցի թիվ 56/2 տան բակից Երևանի 1-03 շտպօգնության բրիգադը ծայրահեղ ծանր վիճակում 2 հոգու տեղափոխել է հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներից մեկի՝ երիտասարդ տղայի ոտքը թաթի կողմից կտրված է և ոտքի թաթը հայտնաբերվել է բակում՝ բավականին մեծ արյան հոսքի մոտ: Այս պաին դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը: Այս պահին տեղում աշխատում են նաև ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչները՝ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի գլխավորությամբ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և պայթյունի հարևանությամբ բնակվող բնակիչները: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Այս պահին ժամանել են նաև ԱԻՆ-ի սակրավորները:

Դեպքի վայրում սպասում են, որպեսզի ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական խումբը:

Նշված փողոցում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է և դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանն ու Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

 

© shamshyan.com

Նմանատիպ նորություններ

«Մեր աչքի առաջ արկածախնդիր կարերիստները քանդում են... Անցումային արդարադատության կիրառումը ամենամեծ և դաժան հարվածն է լինելու Հայաստանի պետականությանը, և այս հակապետական պրոյեկտի բոլոր հեղինակներն ու ...
«Իմ ունեցած ինֆորմացիայով՝ Մարտի 1-ին զոհվածների հ... Աղվան Պողոսյանը ֆեյսբուքում գրել է. «Հիմա Մարտի 1-ի քայլարշավին ովքե՞ր են մասնակցում, բացի լևոնականերից ու քայլիստներից: Դեռևս ոչ մի քաղաքական ուժ...
Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները 2008-2... Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները 2008-2018թթ ընթացքում ավելի են ընդլայնվել եւ խորացել ու գտնվում են իրենց բարձրակետի վրա: Դա արտացոլ...
«Իմ քայլում» շատերը կողմ են մարիխուանան օրինականաց... «Ժամանակ» թերթը գրում է. «Շոու բիզնեսի ներկայացուցիչներն ուզում են մարիխուանան օրինականացնելուն ուղղված ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Նրանց որոշ ներկայ...
«Ինչն օրենքով է, որեւէ մեկը չի կարող խոչընդոտել». ... Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ հայտարարել էր, որ պատրաստվում է կուսակցությանն առաջարկել՝ քննարկել առաջիկա ընտրությունների...
«Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ կմնա որպես ՀՀ նորա... Ալեն Սիմոնյանը պատմության մեջ կմնա որպես այս հեղափոխությունը իրագործող Լենա Նազարյանը պատմության մեջ կմնա որպես չինական Արփինե Հովհաննիսյան ...
«Պարզվում է, որ դառնալով իշխանություն, Նիկոլն այս ... «Եվս մեկ հիշեցում Գանդիից՝ Փաշինյանին Ժամանակին լրագրող, իսկ հետո պատգամավոր Փաշինյանն աջ ու ձախ քննադատում էր իշխանություններին` խոստումներ չկ...
Հոկտեմբերի 2-ի ուրվականը.168.am... Օրեր առաջ ԶԼՄ-ներում մի նորություն հայտնվեց, որ հանրության ներսում կրկին տարակարծությունների տեղիք տվեց, կրկին բաժան...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով