ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վենեսուելային կոչ է արել քաղաքական բանակցություններ անցկացնել

By | 08.08.2017
Загрузка...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վենեսուելայի բոլոր քաղաքական խմբավորումների կոչ է արել բանակցային ճանապարհով կարգավորել տարաձայնությունները և նվազեցնել լարվածությունները:

Երկուշաբթի օրը, հրապարակելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ուղերձը, կազմակերպության խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ասել է, որ պրն.Գուտերեշը զգայուն է բնութագրել Վենեսուելայում տիրող իրավիճակը և այդ երկրի ապագայում  ազդեցիկ է բնութագրել երկրում տեղի ունեցող իրադարձությունները:

Կարակասի դեմ իր թշնամական մոտեցումը շարունակելով և Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեայի ընտրությունները կեղծ բնութագրելով, ԱՄՆ-ի կառավարությունն անցած երկուշաբթի օրը պատժամիջոցներ է սահմանել այդ երկրի նախագահ՝ Նիկոլաս Մադուրոյի դեմ:

Հուլիսի 30-ին Վենեսուելայում կայացան Սահմանադրական ասամբլեայի ընտրությունները: Պաշտոնական տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցելու պայմանները լրացնողների ավելի քան 41 տոկոսը մասնակցել են ընտրություններին և ընտրել այդ ասամբլեայի 545 անդամներին:

Վենեսուելայի նախագահը ԱՄՆ-ին և Վաշինգտոնին հարող այդ երկրի աջամետ կուսակցությանը մեղադրում է երկրում տեղի ունեցող խռովությունների մեջ:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...