Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարականով խարդախությամբ գումար հափշտակելու կասկածանքով երեկ ձերբակալվել է Գյումրու քաղաքապետարանի «Հավերժ Հիշատակ» ՓԲԸ-ի տնօրեն Կոստիկ Սարգիսի Ավետիսյանը։ Այս մասին Aravot.am-ը տեղեկացել է Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանից:
Ընդ որում, խարդախությամբ գումար հափշտակելու փաստով քրեական գործ հարուցվել է այն ժամանակ, երբ իրավապահները քննելիս են եղել մեկ այլ հանցագործություն՝ Գյումրիում հանգուցյալի գերեզմանը, դիակը անարգելու դեպքը։ Այս առիթով, ըստ դատախազի, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 265 հոդվածի հատկանիշներով՝ «Դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելը»։
Դատախազը մեկ անգամ ևս հստակեցրեց, որ նշված քրեական գործի քննության շրջանակներում է բացահայտվել պաշտոնյայի կողմից խարդախության եղանակով գումար հափշտակելու հանգամանքը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում