Կոռուպցիոն մութ պատմություններ և պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանն ազատվել է պաշտոնից: Պատճառը կոռուպցիոն մութ պատմություններն են: «Հենց այնպես չեն ազատվում, մի բան անում են, որ ազատվում են, ուղղակի, հաշվի առնելով տարիների ծառայությունը, բավարարվում են ազատելով»,- ասաց մեր աղբյուրը:

Ուշագրավ է, որ ավելի վաղ կոռուպցիոն պատմությունների համար աշխատանքից ազատվել էր նաեւ Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Ի դեպ, Խաչատրյանը խնդրել է ընդառաջել իրեն՝ թողնել եւս 1 տարի ծառայել, որպեսզի 20 տարվա զինվորական ստաժ ունենա թոշակի գնալիս: Պարզ չէ՝ կընդառաջե՞ն, թե՞ ոչ։ Մեր տեղեկություններով, վարչության պետ կնշանակվի «Մուրացանի» վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լուսանկարը ̀  1in.am-ի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով