Իսրայելի ՊՆ-ն արգելափակե՞լ է Ադրբեջանին անօդաչու սարքերի մատակարարումը

Իսրայելի ՊՆ-ի վերահսկողության բաժինը ժամանակավոր արգելափակել է կարևոր գործընկերոջը 20 մլն դոլարի Orbitier K1 անօդաչու սարքերի մատակարարման գործարքը:

Այս մասին հայտնում է NEWSru.com.il կայքը՝ հղում անելով Aeronautics ընկերության հայտարարությանը: Հետաքրքիր է, որ ընկերությունը չի հրապարակում գործընկերոջ անունը, սակայն հայտնում  է, որ խոսքը մի պետության մասին է, որն Իսրայելի հետ ունի սերտ տնտեսական հարաբերությունները :

Կայքը նաև ընդգծում է, որ  Aeronautics-ի գնորդների շրջանում միայն Սերբիան և Ադրբեջանն ունեն Ba վարկային ռեյտինգ, սակայն միայն Ադրբեջանում է, որ Aeronautics-ն գործարան ունի: Սակայն հաղորդագրության մեջ հասցեագրված չէ Ադրբեջանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոդվածում նաև նշված է, թե  խմբագրությունը մեկնաբանությունների համար դիմել է Իսրայելի ՊՆ-ին, սակայն հրապարակման պահին դեռևս պատասխան չի ստացվել:

 

Armlur.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով