Իսրայելը սպառնացել է, ռմբակոծել Բաշար Ասադի պալատը

Загрузка...

Իսրայելի մի պատասխանատու ասել է, որ եթե ԻԻՀ-ն շարունակի ընդլայնել Սիրիայում իր ազդեցության ոլորտը, Իսրայելը կռմբակոծի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պալատը:

ԻՌՆԱ-ն հղում կատարելով «Ջեռուզալեմ Փոստ» օրաթերթին հաղորդել է, որ իսրայելցի մի պատասխանատու, ով չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը, Ռուսաստանի կառավարությանը սպառնացել է, որ եթե տարածաշրջանում լուրջ փոփոխություններ տեղի չունենան, Թել Ավիվն իր ամբողջ ջանքն ի գործ կդնի՝ Սիրիայի հարավում հաստատված հրադադարը խափանելու համար, որի շուրջ համաձայնել են ԱՄՆ-ն ու Ռուսաստանը:

Սիոնիստ պատասխանատուն նաև հաստատել է, որ անցած չորեքշաբթի օրը Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումը որևէ արդյունք չի ունեցել:

Համաձայն այս հաղորդման՝ Նեթանյահուն Պուտինին ասել է, որ եթե Թել Ավիվի մտահոգությունները նկատի չառնվեն, Իսրայելը կմիջամտի Սիրիայում:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...