ԻԼԻՊ-ի ահաբեկիչները մահապատժի են ենթարկել իրենց հինգ պարագլուխներին

Իրաքի արևմտյան Ալ-Անբար նահանգի Էննա քաղաքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը իր հինգ պարագլուխներին մահապատժի է ենթարկել: Այս մասին հաղորդում է «Ալ-Ալամ» հեռուստաընկերությունը:

Ալ-Անբար նահանգում Աշիրեթների հավաքազորային ուժերի հրամանատարներից՝ Ղեթրի Ալ-Օբեյդին իրաքյան Alsumaria հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է. «ԻԼԻՊ-ի այդ հինգ պարագլուխները մահապատժի են ենթարկվել իրաքյան ուժերի հարձակումների դիմաց թույլ գտնվելու և վախենալու պատճառով»:

Մոտ երկու շաբաթ առաջ, Իրաքի Ալ-Անբար նահանգի կենտրոն Ալ-Ռամադիի հարավում հայտնաբերվել է խմբակային գերեզման, որտեղ թաղված են եղել ԻԼԻՊ-ի անդամ 40 ահաբեկիչների դիակները:

ԻԼԻՊ-ի անդամների մեծ մասը Ալ Անբար նահանգի ազատագրված քաղաքներից ու տարածքներից փախել են այդ անապատ, ,որտեղից սկսել են ահաբեկչական հարձակումներ իրականացնել:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով