Թուրքիայում լքված հայկական եկեղեցի է վերանորոգվելու

Թուրքիայի Քոնիա նահանգի Աքշեհիրի շրջանում գտնվող հայկական եկեղեցիներից մեկը վերանորոգվելու է։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Աքշեհիրի քաղաքապետարանը եւ Զարգացման նախարարությունը օրեր առաջ Աքշեհիրում հայկական եկեղեցու դիմաց համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Զարգացման նախարարությունը ֆինանսավորելու Աքշեհիրի շրջանում «Նասրեդին Հոջայի գյուղ» նախագիծը, որի մեջ է մտնելու նաեւ հայկական եկեղեցու վերանորոգումը։

Նշվում է, որ հայկական եկեղեցին վերանորոգվելուց հետո մշակույթային կենտրոն է դառնալու։

Աքշեհիրի քաղաքապետը նշել է, թե եկեղեցու վերանորոգմանը զուգահեռ կվերանորոգվի նաեւ հարեւանությամբ գտնվող նախկին քահանայի տունը, որը կվերածվի բուտիկ հյուրանոցի։

Ըստ հայտնի պատմաբան Ռայմոնդ Գեւորգյանի՝ մինչ 1915-ը Աքշեհիրի շրջանում 5 հազար հայ է բնակվել։ Այդ ժամանակ շրջանում գործել է հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին։

news.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով