Թերեզա Մեյը Brexit-ից հետո վայր կդնի իր լիազորությունները

Բրիտանիայի վարչապետը հայտարարեց, որ ԵՄ-ից այդ երկրի հեռանալու գործընթացի՝ Brexit-ի ավարտին, վայր կդնի իր լիազորությունները:

«Էքսպրես» ինտերնետային կայքի հաղորդման համաձայն՝ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ 2019 թվականի օգոստոսի 30-ին կհրաժարվի վարչապետի պաշտոնից:

Թերեզա Մեյն այն պայմաններում է հայտարարել իր հրաժարականի մասին, երբ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության շարքերում լարվածությունն ու տարաձայնությունը սրվել է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որոշված է, որ Պահպանողական կուսակցությունը Brexit-ից հետո հնգամսյա ժամանակաընթացքում ընտրի իր նոր առաջնորդին, որպեսզի հաղթողի անունը պաշտոնապես հայտարարվի 2019 թվականի օգոստոսի 30-ին:

Brexit-ի շատ կողմնակիցներ այն համոզման են, որ Բրիտանիայի կառավարությունը լրջորեն տրամադրված չէ ԵՄ-ից հեռանալուն:

ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման մասին բանակցությունները սկսվել են 2017 թվականի մարտին և ձեռք բերված համաձայնությամբ պիտի ավարտվեն 2019 թվականին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով