Երևան-Արմավիր երթուղի շահագործող ընկերությունը փաստի առաջ է կանգնել. փորձում են գործարարից խլել բիզնեսը. «ՀԺ»

By | 15.08.2017
Загрузка...

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւան-Արմավիր երթուղին շահագործող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն փաստի առաջ է կանգնել: Ընկերության ներկայացու­ցիչների պնդմամբ՝ ար­հեստական խոչընդոտներ է ստեղծվում իրենց համար, որպեսզի այս բիզնեսը տա­նեն սնանկության եւ տիրա­նան դրան:

2001 թվականին իրավաբանա­կան անձանց պետական ռեգիստ­րում գրանցված այս ընկերությունը մի շարք երթուղիներ սպասարկե­լուց բացի, ուղեւորափոխադրում է իրականացնում Երեւան-Արմավիր ուղղությամբ: Երեւանի «Կիլիկիա» ավտոկայանից ընկերության ավ­տոբուսներն ու միկրոավտոբուսները հասնում են Արմավիր քաղաքի ավտոկայան եւ հակառակ ուղղու­թյամբ 10 րոպեն մեկ պարբերա­կանությամբ վերադառնում են մայ­րաքաղաք:

«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն հիմնադրել է Մուշ­եղ Խաչատրյանը, որի մահից հե­տո ընկերության կառավարումն իրականացնում է նրա դուստրը Շուշան Խաչատրյանը: Ըստ ընկերության ներկայացուցիչ Արթուր Վարդանյանի՝ Երևան-Արմավիր երթուղով անցնում են Երևան-Արմավիր-Մյասնիկյան, Երևան-Արմավիր-Բաղրամյան, Երևան-Արմավիր-Բաղրամյան-Շենիկ, Երևան-Արմավիր-Քարակերտ և Երևան Մեծամոր երթուղիները:

«Մյասնիկյան-Երևանը մեր գծի մեջ են դրել միտումնավոր: Գծում պետք աշխատի մի մեքենա, բայց աշխատում է մոտ 4-ը: Ամեն օր 5-6 անգամ երթուղի են դուրս գալիս: Մի մեքենան 2 անգամ պետք է գիծ դուրս գա: Այս երթուղու մեքենա­ներն իրենց վերջնագիծ չեն գնա­ցել. չեն կարող գնալ:

Մյասնիկյանում այդքան բնակիչ չկա, դա մեկ, եւ երկրորդ` ներմարզային երթու­ղին կա, սա կոնկրետ դրել են այս գծի մեջ, որն աշխատում է Երեւան-Արմավիր երթուղով: Նույնը Բաղրամյան-Երեւանը, Երևան-Շենիկը, Երեւան-Արտենին է: Մենք դեմ չենք, որ փոխադրողները գործունեու­թյուն ծավալեն, բայց մեկնման եւ վերջնակետի պահպանմամբ պետք է դա լինի:

Այդ ընկերություն­ները գալիս են Արմավիր եւ չեն գնում իրենց վերջնագիծ: Չվացու­ցակներում այդ ամենն ամրագր­ված է եւ կանոնակարգվում է նա­խարարի հրամանով»,- «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արմեն Վարդանյանը»:

 

Ավելին` թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...