ԵՄ-ն դիմել է Վենեսուելայում բախման տարբեր կողմերին

ԵՄ-ն Վենեսուելայում բախվող կողմերին կոչ է արել վերջ տալ այդ երկրում քաղաքական ճգնաժամին:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ԵՄ-ն երկուշաբթի օրը մի հաղորդագրությամբ Վենեսուելայում բախվող բոլոր կողմերին կոչ է արել այդ երկրում ճգնաժամի համար բանակցության վրա հիմնված լուծում գտնելու համար անհրաժեշտ վստահության ստեղծման ուղղությամբ քայլ վերցնել:

«Սահմանադիր ժողովրդի աշխատանքի սկսվելն ու դրա նախնական քայլերը առավել թուլացրել են Վենեսուելայում ժողովրդավարական կարգի խաղաղ վերականգնման գործընթացը և դա հակասում է այդ երկրում քաղաքական խմբերի միջև կայացած վերջին համաձայնությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

ԵՄ-ն այս հաղորդագրության մեջ ընդգծել է, որ Սահմանադիր ժողովը հասարակության առավել բևեռականացման պատճառ է դարձել:

Վենեսուելան վերջին ամիսներին այդ երկրի կառավարության ընդդիմության կողմից հրահրվող անհանդարտությունների ականատես է:

Վենեսուելայում Սահմանադիր ժողովի ընտրությունները կայացան անցած կիրակի օրը, որին պաշտոնական տվյալներով մասնակցեցին քվեարկության պայմանները լրացնողների 41 տոկոսը և ընտրեցին այդ խորհրդարանի 545 պատգամավորներին:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով