«Գարուն» կարի արտադրամասը՝ փակման եզրին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում գտնվող «Գարուն» կարի արտադրամասի աշխատողները դիմել են «Ժողովուրդ» թերթին և պատմել, որ իրենք վեց ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել:

Տեղեկանալու համար, թե ինչն է աշխատավարձ չտալու պատճառը, «Ժողովուրդ»-ը զրուցեց արտադրամասի տնօրենի՝ Վաղինակ Եղիազարյանի հետ, ով ասաց, «էնպիսի հարց եք բարձրացնում, ես նստած տեղս ինսուլտ եմ ստանում: Չենք կարողանում աշխատել:

Պաշտպանության նախարա­րությունը պատվեր է տվել հագուստ կտրե­լու, բայց հումքը չենք կարողանում ներմու­ծել, գումար չկա: Ռուսաստանից պատրաստվում ենք հումքը ներմուծել: Պատկե­րացնո՞ւմ եք՝ 16 տոկոսով վարկ ենք վերց­րել: Փակման եզրին ենք:

16 տոկոսով վարկ եմ վերցնում, որ կտորը ներմուծեմ ու հար­կերը տամ»: Զրույցի ավարտին նա նաև նշեց, որ աշխատավարձերի պարտքերը մարելու համար ևս դիմել են բանկ: Երբ ստացվի վարկ ստանալը, անմիջապես կմարվեն աշխատողների պարտքերը»։

 

Ավելին «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով