Արկանզասում կալանավորներն ապստամբել են և գրավել բանտի մի մասը

ԱՄՆ-ի Արկանզաս նահանգի բանտերի կազմակերպության պաշտոնատարները հայտարարել են, որ նահնգի բանտերից մեկում կալանավորներն ապստամբել են :

ԱՄՆ-ի Արկանզաս նահանգի բանտերի կազմակերպության խոսնակ Սոլոմոն Գրյոզն ասել է.«Բանտի ամենաապահով բաժիններից մեկում, հանգստի պահին, չնայած բանտապահների ներկայությանը, կալանավորներին հաջողվել է  գողանալ դռների բանալիները և իրենց վերահսկողության տակ առնել բանտի մի մասը»:

Արկանզաս նահանգի ոստիկանության խոսնակ Բիլ Սեդլերն ասել է, որ ոստիկաններին չի հաջողվել բանտ մտնել:

Արկանզասի բանտն օժտված է անվտանգության ամենաարդիական սարքավորումներով: Բանտն ունի 300 աշխատող և կարող է ընդունել ավելի քան 530 կալանավորներ:

Կասկածյալների, հատկապես սևամորթների նկատմամբ ԱՄՆ-ի ոստիկանության կոպիտ վերաբերմունքը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով