Արթուր Պետրոսյան. Ռումինիայի հետ խաղում կփորձենք իրականացնել մեր մտահղացումները

Օգոստոսի 31-ին Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և պաշտպան Հովհաննես Համբարձումյանի նախախաղային մամուլի ասուլիսը.

— Հովհաննես, ի՞նչ մարզավիճակում եք գտնվում և ինչպիսի՞ մթնոլորտ է տիրում թիմում:

— Գտնվում եմ լավ մարզավիճակում, թիմում մթնոլորտը շատ լավն է, կփորձենք վաղը հասնել դրական արդյունքի:

— Պարոն Պետրոսյան, Ձեր կարծիքով ո՞վ է Ռումինիայի հավաքականի ամենավտանգավոր ֆուտբոլիստը:

— Չեմ ուզում առանձնացնել ինչ-որ մեկին: Ռումինիան, որպես թիմ, շատ վտանգավոր է:

— Բոլորն այստեղ սպասում են հեշտ խաղ Ռումինիայի համար՝ հաշվի առնելով, որ առաջին խաղում հաղթել են 5:0 հաշվով: Որո՞նք են այն առավելությունները, որոնց շնորհիվ կարող եք հասնել հաջողության վաղվա խաղում:

— Իմ կարծիքով, 5:0-ից հետո մենք ապացուցելու բան ունենք: Ինչ-որ բաներ փոխել ենք նախորդ խաղի համեմատ: Կփորձենք իրականացնել մեր մտահղացումները:

— Եվրոպական մարզիչներից ո՞ւմ հետ կհամեմատեք Ձեզ:

— Այնքան էլ երկար ժամանակ չէ, ինչ ես աշխատում եմ պրոֆեսիոնալ թիմի հետ, այնպես որ չեմ ուզում համեմատել ինձ ինչ-որ մեկի հետ, ուզում եմ կերտել իմ ուղին:

— Սպասո՞ւմ էիք, որ այս հատվածում Ռումինիայի և Հայաստանի հավաքականները կունենային հավասար միավորներ:

— Անկեղծ ասած՝ ոչ:

— Ռումինիայի հավաքականի կազմում կա՞ն Հենրիխ Մխիթարյանի մակարդակի ֆուտբոլիստեր:

— Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց կարծում եմ՝ ոչ: Դուք ունեք շատ լավ ֆուտբոլիստներ, որոնք ունեն մեծ պոտենցիալ, բայց չեմ կարծում, թե կան Մխիթարյանի կարգի ֆուտբոլիստներ:

— Պատրաստվո՞մ եք վրեժխնդիր լինել առաջին խաղում կրած պարտության համար:

— Դա մի խաղ էր, որ արդեն անցյալում է, ամեն մի խաղ մեզ համար կարևոր է: Այդ խաղը լավ չդասավորվեց մեզ համար, որովհետև մենք ունեցանք կարմիր քարտ երրորդ րոպեին, ինչպես նաև 11-մետրանոց: Մենք հիմա ունենք մեր նպատակները և կփորձենք հասնել դրանց:

— Ի՞նչ կասեք Հայաստանի ազգային հավաքականում դարպասապահի դիրքի և Սարգիս Ադամյանի վերաբերյալ:

— Մենք ունենք 3 հավասարազոր դարպասապահ, որոնցից մեկն անպայման կխաղա վաղը, իսկ Ադամյանը շատ լավ որակներով ֆուտբոլիստ է: Մենք ունենք մրցակցություն այդ դիրքում և ընտրություն կանենք վաղը:

Աղբյուրը` ՀՖՖ

Նմանատիպ նորություններ

«Մեր աչքի առաջ արկածախնդիր կարերիստները քանդում են... Անցումային արդարադատության կիրառումը ամենամեծ և դաժան հարվածն է լինելու Հայաստանի պետականությանը, և այս հակապետական պրոյեկտի բոլոր հեղինակներն ու ...
«Իմ ունեցած ինֆորմացիայով՝ Մարտի 1-ին զոհվածների հ... Աղվան Պողոսյանը ֆեյսբուքում գրել է. «Հիմա Մարտի 1-ի քայլարշավին ովքե՞ր են մասնակցում, բացի լևոնականերից ու քայլիստներից: Դեռևս ոչ մի քաղաքական ուժ...
Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները 2008-2... Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները 2008-2018թթ ընթացքում ավելի են ընդլայնվել եւ խորացել ու գտնվում են իրենց բարձրակետի վրա: Դա արտացոլ...
«Իմ քայլում» շատերը կողմ են մարիխուանան օրինականաց... «Ժամանակ» թերթը գրում է. «Շոու բիզնեսի ներկայացուցիչներն ուզում են մարիխուանան օրինականացնելուն ուղղված ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Նրանց որոշ ներկայ...
«Ինչն օրենքով է, որեւէ մեկը չի կարող խոչընդոտել». ... Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ հայտարարել էր, որ պատրաստվում է կուսակցությանն առաջարկել՝ քննարկել առաջիկա ընտրությունների...
«Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ կմնա որպես ՀՀ նորա... Ալեն Սիմոնյանը պատմության մեջ կմնա որպես այս հեղափոխությունը իրագործող Լենա Նազարյանը պատմության մեջ կմնա որպես չինական Արփինե Հովհաննիսյան ...
«Պարզվում է, որ դառնալով իշխանություն, Նիկոլն այս ... «Եվս մեկ հիշեցում Գանդիից՝ Փաշինյանին Ժամանակին լրագրող, իսկ հետո պատգամավոր Փաշինյանն աջ ու ձախ քննադատում էր իշխանություններին` խոստումներ չկ...
Հոկտեմբերի 2-ի ուրվականը.168.am... Օրեր առաջ ԶԼՄ-ներում մի նորություն հայտնվեց, որ հանրության ներսում կրկին տարակարծությունների տեղիք տվեց, կրկին բաժան...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով