Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Պենտագոնն օտարերկրացիներին այլեւս ծառայության չի ընդունի

ԱՄՆ պաշտպանության նախարարությունն այլեւս օտարերկրացիներին ծառայության չի ընդունի՝ ելնելով «անվտանգության հետ կապված պոտենցիալ վտանգներից»։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Fox News-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը, այսպես կոչված, MAVNI ծրագրի մասին է, որն անհրաժեշտ մասնագիտություններ ունեցող միգրանտներին եւ ոչ միգրանտներին ԱՄՆ զինված ուժերում ծառայության անցնելու հնարավորություն էր տալիս՝ փոխարենն արագացնելով ԱՄՆ քաղաքացիություն տրամադրելու գործընթացը։

«Պաշտպանության նախարարությունն ուսումնասիրում է MAVNI ծրագիրը՝ նկատի ունենալով անվտանգության հետ կապված դրա պոտենցիալ ռիսկերը»,-հեռուստաալիքին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Փոլ Հավերսթիքը։

«Պաշտպանության նախարարության պաշտոնայները հայտարարել են, որ ծրագիրը դեռեւս գործում է, սակայն խոստովանել են, որ ժամանակավորապես նոր դիմումներ չեն ընդունվում»,- հավելել է Fox News-ը։

 

hartak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով