ԱՄՆ-ն խոչընդոտել է ռուսական ուղևորատար ինքնաթիռների դեպի Իրան արտահանմանը

By | 10.08.2017
Загрузка...

ԱՄՆ Գանձապետական դեպարտամենտում համապատասխան իրավական ընթացակարգերի ձգձգման պատճառով, ռուսական Sukhoi Superjet 100 ուղևորատար ինքնաթիռներ  Իրան արտահանելու մասին քանի միլիարդ դոլարի պայմանագիրը խափանվել է:

Ինչպես հաղորդում է Սպուտնիկ լրատվական գործակալությունը, ռուսական ինքնաթիռների վաճառքի մասին պայմանագիրը խափանվել է, իսկ  Sukhoi-ի մրցակիցներ Boeing- ը և  Airbus- ը, համապատասխանաբար 16.6 և 18 միլիարդ դոլարի արժողությամբ  պայմանագրեր են կնքել Իրանի հետ:

ԱՄՆ Գանձապետական դեպարտամենտի արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակի (OFAC-The Office of Foreign Assets Control ) և Sukhoi  հրթիռներ արտադրող ընկերության միջև համաձայնության ձեռքբերման անհրաժեշտությունը համարվում է Իրանի հետ պայմանագրերի ստորագրման առջև դրված խոչընդոտներից մեկը: Դա կապված է Sukhoi Superjet 100  հրթիռներում ամերիկյան պահեստամասեր օգտագործվելու հետ:

Որոշ ամերիկյան ընկերությունները ապահովում են Sukhoi Superjet 100  հրթիռների տարբեր պահեստամասերը:

Տեսականորեն Սուխումին կարողացավ ինքն արտադրել այդ պահեստամասերը ,բայց պայմանագրով նախատեսված Իրանին վաճառվելիք ինքնաթիռների պահեստամասերը արտադրելու համար երկար ժամանակ է պահանջվելու, և Իրանը չի պատրաստվում այդքան երկար սպասել:Ռուսաստանի ավիաշինարարական կորպորացիայի քաղաքացիական ավիացիայի գծով փոխնախագահ Վլադիսլավ Մասալովը 2016 թվականի փետրվարին հայտարարել է,որ Իրանի շուկան ունի խոստումնալից ապագա:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...