Ամերիկացի սենատորը զգուշացրել է Թրամփին` ՀԳՀԾ-ի խախտման կապակցությամբ

ԱՄՆ Վերմոնտ նահանգի սենատոր Բերնի Սանդերն այդ երկրի նախագահին զգուշացրել է Իրանի հետ կնքված միջուկային գործարքից դուրս գալու հետևանքների կապակցությամբ:

 

Ինչպես հաղորդում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը, սենատոր Բերնի Սանդերսն այսօր ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփին զգուշացրել է Իրանի և «5+1» խմբի միջև կնքված միջուկային գործարքից դուրս գալու հետևանքների կապակցությամբ:

Նշելով, որ 2015 թվականին   Իրանի և վեցյակի երկրների միջև կնքված միջուկային համաձայնագիրը կարևոր ձեռքբերում էր ԱՄՆ-ի համար, Սանդերսն անդրադարձել է Իրանի կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտման կապակցությամբ Թրամփի անհիմն հայտարարությանը: «ԱՄՆ-ի գործընկերները դեմ են արտահայտվել Թրամփի այդ հայտարարությանը», ասել է նա:

Ավելի վաղ, ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը երկրորդ անգամ հաստատել էր Իրանի հավատարմությունը միջուկային համաձայնագրի նկատմամբ:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով