Ադրբեջանը հզորացնում է Նախիջևանում իր ռազմական ներուժը.Eurasianet

Ադրբեջանը հզորացնում է Նախիջևանում իր ռազմական ներուժն, այս մասին Eurasianet-ին հայտնել է բրիտանական «Chatham House» վերլուծական կենտրոնի՝ Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով գիտաշխատող Զաուր Շիրիևը:

Նախիջևանը Երևանին և Հայաստանի մյուս ստրատեգիական կարևոր կետերին ամենամոտ տարածքն է Ադրբեջանի կազմում: Հետևաբար, պատերազմի վերսկսման դեպքում այն դառնալու է ամենաթեժ կետերից մեկը:

Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանը Նախիջևանում ստեղծել է նոր հատուկ ստորաբաժանում՝ Ռազմական միացյալ խմբավորում: Պաշտոնական Բաքուն այնտեղ է ուղարկել հակաօդային պաշտպանության նոր համակարգեր, ինչպես նաև՝ հրթիռներ ու հրետանի, այդ թվում՝ «Սմերչ», «Т-300 Կասիրգա» և «Т-122 Սաքարյա»: Բացի այդ, Նախիջևանում ամեն տարի համատեղ զորավարժություններ են ընթանում Թուրքիայի հետ:

Ըստ աղբյուրի տվյալների՝ ներկա դրությամբ Նախիջևանում կա 20 հազար ադրբեջանցի զինծառայող, պահեստազորի հետ միասին՝ 67 հազար, ինչպես նաև 400 զրահամեքենա, ինքնաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր ու հրետանային համակարգեր:

Lurer.com

Նմանատիպ նորություններ

«Ինչն օրենքով է, որեւէ մեկը չի կարող խոչընդոտել». ... Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ հայտարարել էր, որ պատրաստվում է կուսակցությանն առաջարկել՝ քննարկել առաջիկա ընտրությունների...
«Սա արդեն պետական քաղաքականության մաս է դառնում, ո... Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի ուղերձի տեքստը Ղարաբաղյան շարժման կապակցությամբ, որում կրկին փորձ է արվում միևնույն հար...
«Հայկազ Մակարյանը երևի ադրբեջանական կայքէջերից է ա... «Ինչպե՞ս կարող է նման բան լինել, ամեն հայտարարության մենք չպետք է լուրջ վերաբերվենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի ...
Turan գործակալության լրագրողները Հայաստան էին եկել... Երեկ հայկական բոլոր լրատվամիջոցները գրեցին, որ ադրբեջանական Turan գործակալության թղթակիցները Երևանում են, լուրը հաստատեց նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ...
Պատիժը կրելուց հետո ադրբեջանցին ազատ է արձակվել. Ա... ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 09.02.2018թ.  դատավճռով  2 /երկու/ տարի ազատազրկման դատապարտված   Էլնուր Էլման օղլի  Հուսեյնզադեն...
Արցախի բնակիչներն ինձ չեն ընտրել վարչապետ, ուստի չ... Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է, որտեղ մասնակցել է ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանին անցնելուն նվիրված հանդիպմանը:...
«Հունիսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորա... «Չնայած պնդումներին, որ դետալներ չեն քննարկվում, մենք հասուն մարդիկ ենք, հիանալի հասկանում ենք, որ, եթե չկա խոսակցության համար կոնկրետ առարկա, ապա...
Թունավորումներ՝ գազի ջրատաքացուցիչից արտանետված շմ... Ս.թ. հունվարի 14-ին ժամը 21:00-ի սահմաններում բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից  արտանետված շմոլ գազից թունավորվել են  Ստեփանակե...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով