The Washington Post.«Թրամփը դժգոհ է հանրապետականների դիրքորոշումից»

Ամերիկյան The Washington Post օրաթերթի հաղորդման համաձայն՝ Դոնալդ Թրամփը դժգոհ է իր նախագահության օրոք տեղի ունեցած իրադարձություններից: Դա ավելի ակներեև է դարձել վերջին շաբաթներին:

«Իր քաղաքական թիմում կատարված ցանկացած փոփոխությամբ Թրամփն ավելի է հեռանում ԱՄՆ Հանրապետական կուսակցության քաղաքական շրջանակից ու դրվածքից». գրում է օրաթերթը:

Ըստ աղբյուրի, իր քաղաքական թիմում իրականացրած ընդհանուր փոփոխությունների շրջանակում, չափազանց ուշագրավ է Սպիտակ տան աշխատակազմի գրասենյակի ղեկավար Ռեյնս Փրիբուսին պաշտոնից հեռացնելու մասին Թրամփի որոշումը:

Ամերիկյան օրաթերթը գրել է.«Թվում է, որ Թրամփն այլևս հանրապետականների հետ բարեկամության կարիք չունի, քանի որ Սպիտակ տան խոսնակ Շաուն Սփայսերը ևս Թրամփի կողմից պաշտոնանկ եղած հանրապետականներից է: Թրամփի քաղաքական թիմը դեռևս զբաղված է Ռուսաստանի հետ կապերի հարցով»:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով