Ամենամսյա արխիվներ: Հուլիսի 2017

Հակառուսական նոր սանկցիաները չունեն ռամզավարական իմաստ

Դեռ թեկնածու ժամանակ, Դոնալդ Թրամփը փորձեց լեզու գտնել Ռուսաստանի հետ նախընտրական շրջանում՝ 2016 թվականին, խոսելով ռուս-ամերիկյան մեծ գործարքի մասին, որը կնքվելու էր երկու տերությունների միջեւ, որը ըստ էության ԱՄՆ լռությունն էր Ուկրաինայում, Սիրիայում ԻՊ դեմ պայքարի դիմաց: Այդ ժամանակ այդ գործարքը լիովին իրատեսական էր թվում եւ այն ժամանակ դեռ որեւէ մեկը չէր էլ կասկածում, որ… Կարդալ ավելին »

Սպանություններ Սևանում. Սղան վրեժխնդիր է եղել հորը սպանողից

shamshyan.com-ը գրում է. «Քիչ առաջ հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի՝ Սևանի հիվանդանոցի հարևանթյամբ երիտասարդ տղամարդու դի կա: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Ադամյանի գլխավորությամբ:… Կարդալ ավելին »

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 31-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:30-14:30 Նորքի 5-րդ և 7-րդ փողոցները և հարակից սեփական տները, Հովսեփյան փողոցի սեփական տները, թիվ 123 մանկապարտեզը և 61 դպրոցը, 10:00-16:00 Ա. Վոնգերի, Սեբաստիա փողոցները, Նորագավիթ 1, 9 փողոցները; 9-րդ… Կարդալ ավելին »

Վենեսուելայի սահմանադրական ժողովի ընտրությունների ընթացքում երեք մարդ է զոհվել

Վենեսուելայի սահմանադրական ժողովի ընտրություններին զուգահեռ, երկրի Մերիդա և Սուքրե նահանգներում զոհվել է երեք մարդ: Ռուսաստանի «Սպուտնիկ» լրատվական գործակալության կիրակի օրը կատարած հաղորդման համաձայն, սպանվածներից մեկը ընտրատեղամասերից մեկում հաստատված Վենեսուելայի անվտանգության ծառայության աշխատակիցներից է, իսկ մյուսը`  թեկնածուներից Խոսե Ֆելիքս Փինեդան, ով սպանվել է երկրի արևմուտքում գտնվող Մերիդա նահանգի իր տանը: Վենեսուելայի դատախազության հայտարարության համաձայն` այդ երկրի… Կարդալ ավելին »

Վրաստանում մեկնարկեց ՆԱՏՕ-ի զորավարժությունը

Կիրակի օրը Վրաստանի «Վազիանի»-ի ու « Նորիո»-ի ռազմաբազաներում մեկնարկեց ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժությունը, որը տևելու է երկու շաբաթ: ԻՌՆԱ-ն հղում կատարելով վրացական աղբյուրների հաղորդել է, որ Վրաստանի քաղաքական ու զինվորական պաշտոնատարների մասնակցությամբ մեկնարկած «Արժանավոր գործընկեր-2017» զորավարժությանը մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Սլովենիայի, Հայաստանի և Ուկրաինայի 2800 զորայիններ: Սա երրորդ անգամ է ինչ ՆԱՏՕ-ի «Արժանավոր… Կարդալ ավելին »

Ալաբամայում տասներկու կալանավորներ են փախել բանտից. ABC

ԱՄՆ-­ի Ալաբամայի նահանգում տասներկու կալանավորներ են փախուստի դիմել բանտից: Ինչպես  տեղեկացնում Է  «Արմենպրես»­ը, հուլսի 30­ին այս մասին հաղորդել Է  ABC  հեռուստաալիքը: Հեռուստաալիքի  տվյալներով՝ փախուստը տեղի Է ունեցել նահանգի   հյուսիսի Ուոքերի Օկրուգի  պատժական  հիմնարկությունից: Մանրամասնություններ այն մասին, թե բանտարկյալներին ինչպես Է հաջողվել հայտնվել  ազատության մեջ, բանտի ներկայացուցիչները չեն հայտնում: Վեց փախստականներ բռնվել են: Եվս այդքանը մնում… Կարդալ ավելին »

Հուլիսի 31-ի աստղագուշակ

Խոյ: Այսօր կօգտագործեք, ձեզ ընձեռնված, բոլոր հնարավորությունները: Ուղևորությունները հրաշալի կդասավորվեն, ոչ միայն դրական լիցքեր կհաղորդեն այլև կօգնեն հետքրքիր ծանոթություններ հաստատել: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր մեծ ճանաչվածություն և համբավ ձեռք կբերեն, ի հայտ կգան նոր երկրպագուներ: Այսօր կծնվեն գաղափարներ, որոնք, առաջին հայացքից, կարող են անիրագործելի թվալ, սակայն, հետագայում ձեզ կհաջողվի կյանքի կոչել դրանք: Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը Խաղաղ օվկիանոսում բալիստիկ հրթիռ է փորձարկել

ԱՄՆ-ը տեղեկացրել է, որ Խաղաղ օվկիանոսում ԹԱԴ հրթիռային համակարգ է փորձարկել: «NBC» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ կորեական թերակղզում լարվածությունների շարունակման ֆոնին, կիրակի օրը, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնատարները հայտարարել են, որ դեպի Խաղաղ օվկիանոս բալիստիկ հրթիռ արձակելով, Ալյասկայում հաջողությամբ փորձարկել են ԹԱԴ հակահրթիռային համակարգը: ԱՄՆ-ի հրթիռային տեղեկությունների գործակալությունը հաղորդել է, որ համակարգին հաջողվել է հետախուզել և կործանել օդուժին պատկանող… Կարդալ ավելին »

Կրակոցներ Վանաձորում. ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, «Վենեսիա» սրճարանում վնասազերծել են մինչև ատամները զինված 46-ամյա սամբիստին

Այսօր՝ հուլիսի 30-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում գտնվող «Վենեսիա» սրճարանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն սրճարան են ժամանում Լոռու մարզի ոստիկանության, ինչպես նաև՝ Ոստիկանության Բազումի և Տարոնի բաժինների օպերատիվ խմբերը և… Կարդալ ավելին »

Սպահանի համալսարանը հայերեն լեզվի և գրականության բաժինն ընդլայնելու պատրաստակամություն հայտնեց

Սպահանի համալսարանի հայերեն լեզվի և գրականության ամբիոնի ընդլայնման նպատակով  այդ համալսարանի և Սպահանի հայոց ազգային առաջնորդարանի միջև երկկողմ գիտական համագործակցության հող է նախապատրաստվում: Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սպահանի համալսարանի ռեկտորի միջազգային հարցերով խորհրդականն ու միջազգային գիտական համագործակցության գրասենյակի պետը Սպահանի հայոց թեմի պատգամավորական ժողովի ատենապետի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով այդ համալսարանում հայերեն լեզվի… Կարդալ ավելին »