G20-ի գագաթաժողովը և Աֆրիկան

By | 07.07.2017
Загрузка...

Գերմանիայի Համբուրգ քաղաքում G20-ի գագաթաժողովում քննարկվելու են բնակլիմայական փոփոխությունների, առևտրական համաձայնագրերի ապագայի, նաև Աֆրիկա մայրցամաքի խնդիրների հետ կապված հարցեր:

Վերջերս Բեռլինում աֆրիկյան մի քանի երկրի ղեկավարների հետ ունեցած հանդիպմանը, Գերմանիայի կանցլեր ՝ Անգելա Մերկելն ասել է.«Համբուրգում G20-ի գագաթաժողովում քննարկվող առանցքային հարցերից են լինելու աֆրիկյան երկրներում տնտեսության զարգացման եղանակը, նաև այդ մայրցամաքի առավել կարիքավոր երկրներին ճգնաժամից դուրս գալուն օգնելը»:

Թեև պատմության ընթացքում, Աֆրիկայի նկատմամբ Արևմուտքի կողմնորոշումը մշտապես գաղութարարական է եղել, սակայն տարածաշրջանային ու միջազգային մասշտաբներով տեղի ունեցած քաղաքական, տնտեսական ու անվտանգության փոփոխությունների արդյունքում, այսօր Աֆրիկան միջազգային համակարգի մաս կազմելով, հատուկ նշանակություն է ստացել : Ուստի, մի կողմից այդ մայրցամաքի տարբեր շրջաններն առավել քան նախկինում, դարձել են Չինաստանի, Ռուսաստանի , ԱՄՆ-ի և եվրոպական երկրների միջև տնտեսական ու անվտանգության մրցադաշտը, իսկ մյուս կողմից, Աֆրիկայից անօրինական գաղթականների հոսքի, երաշտի , սննդամթերքով չապահովելու, ահաբեկչական ու աշխարհազորային խմբերի գործունեության տարածման նման հարցերը , պետություններին հարկադրում են սև մայրցամաքում ակտիվ ներկայություն ունենալ և ծավալել իրենց վերահսկողությունը:

Իսկ տնտեսական առումով, Աֆրիկան համարվում է հանքային ու բնապաշարներով հարուստ , էժան աշխատուժ ունեցող մայրացամաք, ինչի շնորհիվ կարող է գրավել ներդնողներին: Իսկ մյուս կողմից, մեծ ու երիտասարդ բնակչությունը, սև մայրցամաքը դարձրել է Չինաստանի նման երկրների նպատակակետը: Թվերի համաձայն, 2000 թվականից ի վեր , Չինաստանի և Աֆրիկայի միջև առևտրական հարաբերությունները քսան անգամ մեծացել են: Աֆրիկայի հետ Չինաստանի հարաճող կապերը մտահոգում են ԱՄՆ-ին: Տնտեսական դաշտից բացի, չինաստանն ակտիվ ներկայություն ունի նաև աֆրիկյան երկրների քաղաքական ու անվտանգության ոլորտներում: Այսօր երկրները լրջորեն մրցակցում են Աֆրիկյան երկրների տնտեսական ոլորտում ներկայության համար: Այս հարցում հզոր դրդապատճառ է համարվում մայրցամաքի նավթառատ երկրների միջոցով էներգետիկայի պաշարների ապահովումը:

Աֆրիկան մեծ նշանակություն ունի նաև քաղաքական ու անվտանգության առումով,: Որոշ երկրներ ՝ ներառյալ ԱՄՆ-ը, աֆրիկյան երկրներում զորակայան ունեն , ինչն էլ նրանց տալիս է այդ երկրները վերահսելու հնարավորություն: Աֆրիկյան տարբեր երկրներում աշխարհազորային ուժերի ներկայության և բախումների առկայության պատճառով, մայրցամաքի երկրները դարձել են զենքի վաճառքի մեծ շուկա: Այստեղ ևս շուկային մրցակցային է: Աշխարհի տարբեր երկրներում ահաբեկչության վտանգի հարցը լուրջ բնույթ է ստացել : Այդպիսով ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության հաստատման պատճառաբանությամբ, տարբեր պետություններ փորձում են ներկա լինել աֆրիկյան երկրներում: Այս բոլոր հանգամանքներից ելնելով, G20-ի գագաթաժողովում քննարկվելու են նաև աֆրիկյան երկրներին վերաբերող հարցեր:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...