47 երկրներում ԱՄՆ-ը միջամտել է ընտրություններին

By | 16.07.2017
Загрузка...

ԱՄՆ-ի ԶԼՄ-ները, քննարկելով ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության տարբեր վարկածներն, այն հարցն է առաջ քաշել, թե արդյո՞ք ԱՄՆ-ն որևէ այլ երկրի ընտրություններին չի միջամտել:

«Քարնեգի Մելլոն» համալսարանի քաղաքականության ու ռազմավարության կառույցի փորձագետ Դավ Լևինը CNN-ի հետ զրույցում հասարակագիտական տեսակետից քննարկելով այլ երկրների ընտրություններին ԱՄՆ-ի միջամտության հարցն ասել է. «1946-ից 2000 թվականների կտրվածքում ԱՄՆ-ն միջամտություն է կատարվել 47 երկրներում անցկացված 81 ընտրությունների»:

Նա որպես օրինակ հիշատակել է Իտալիայի 1948 թվականի ընտրությունները և նշել. «ԱՄՆ-ն մտահոգ էր Իտալիայի ընտրություններում Կոմունիստական կուսակցության հաղթանակից ու այդ պատճառով իր ամբողջ ճիգն ու ջանքը գործի դրեց, որպեսզի այդ կուսակցությունը չհաղթի»:

«ԱՄՆ-ն շատ դեպքերում պաշտպանել է այդ երկրի համախոհ խմբերին ու թեկնածուներին»․հայտարարել է Լևինն, ակնարկելով անցած տասնամյակներում տարբեր երկրների, այդ թվում Չիլիի, Արգենտինայի, Ճապոնիայի, Արևմտյան Գերմանիայի, Բրազիլիայի, Ինդոնեզիայի, Լիբանանի, Մալայզիայի ու Իրանի ընտրություններին ԱՄՆ-ի բացահայտ միջամտությունները:

 

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...