450 հայկական եկեղեցիներ Իրանում փաստագրվել են

By | 30.07.2017

Իրանի Մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության մշակութային ժառանգության հարցերով տեղակալը Ս. Թադեոս առաքյալի վանքի 63-րդ ուխտագնացության ընթացքում տեղեկացրեց Իրանի 450 հայկական և 150 ասորական եկեղեցիների փաստագրման, ինչպես նաև իրականացվող նորոգությունների մասին:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, շաբաթ օրը՝ Ս. Թադեոս Առաքյալի վանքի 63-րդ ուխտագնացության երրորդ օրը Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տեր Գրիգոր Եպս. Չիֆթճյանի, Ատրպատականի հայոց թեմի ներկայացուցիչների, Իրանի ՆԳ և Իսլամական մշակույթի և առաջնորդության նախարարությունների, Արևմտյան Ատրպատական նահանգի Մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության գերատեսչության պետի և տեղակալների մասնակցությամբ կայացավ այն պայմաններում, երբ իրանահայության ու ընդհանրապես հայ ժողովրդի կրոնական կարևոր արարողություններից համարվող այս ուխտագնացությունն ավելի վաղ գրանցվել է Իրանի հոգևոր ժառանգության ցուցակում:

Ի դեպ, Իրանի Արևմտյան և Արևելյան Ատրպատական նահանգներում գտնվող վանական ու եկեղեցական համալիրներն, այդ թվում Ս. Թադեոս Առաքյալի վանքը, Ս. Ստեփանոս նախավկայի վանքը և Ծործորի եկեղեցին գրանցվել են համաշխարհային ժառանգության ցուցակում:

Իրանի Մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության մշակութային ժառանգության հարցերով տեղակալ Մոհամմեդ Հասան Թալեբիանը տեղեկացնելով Իրանի հայկական 450 և ասորական 150 եկեղեցիների փաստագրման մասին, ասաց. «Հայկական ու ասորական եկեղեցիների փաստագրումից բացի նաև մշակվել են նորոգությունների մի շարք նախագծեր, որոնք նկատի առնելով դրանց առաջնահերթությունը օրակարգի մեջ են գտնվում»:

Իրանի Մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության մշակութային ժառանգության հարցերով տեղակալն իր արտահայտությունների մի այլ բաժնում անդրադարձավ այս ուխտագնացության նշանակությանն ու նաև իրանական ազգությունների և աստվածային կրոնների խաղաղ համակեցության հանդեպ իրանցիների կողմնորոշմանը և ասաց. «Որպես մշակութային դեսպաններ այլ երկրների ուխտավորների ներկայությունը առիթ է փոխանցելու պատմության ընթացքում իրանցիների բարեկամության ու խաղաղության, ինչպես նաև աստվածային կրոնների բոլոր հետևորդերի հանդեպ ԻԻՀ-ի յուրահատուկ հարգալից վերաբերմունքի ուղերձը»:

 

 

Parstoday

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով