Ամենօրյա արխիվներ: 30.07.2017

ԱՄՆ-ը Խաղաղ օվկիանոսում բալիստիկ հրթիռ է փորձարկել

ԱՄՆ-ը տեղեկացրել է, որ Խաղաղ օվկիանոսում ԹԱԴ հրթիռային համակարգ է փորձարկել: «NBC» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ կորեական թերակղզում լարվածությունների շարունակման ֆոնին, կիրակի օրը, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնատարները հայտարարել են, որ դեպի Խաղաղ օվկիանոս բալիստիկ հրթիռ արձակելով, Ալյասկայում հաջողությամբ փորձարկել են ԹԱԴ հակահրթիռային համակարգը: ԱՄՆ-ի հրթիռային տեղեկությունների գործակալությունը հաղորդել է, որ համակարգին հաջողվել է հետախուզել և կործանել օդուժին պատկանող… Կարդալ ավելին »

Կրակոցներ Վանաձորում. ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, «Վենեսիա» սրճարանում վնասազերծել են մինչև ատամները զինված 46-ամյա սամբիստին

Այսօր՝ հուլիսի 30-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում գտնվող «Վենեսիա» սրճարանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն սրճարան են ժամանում Լոռու մարզի ոստիկանության, ինչպես նաև՝ Ոստիկանության Բազումի և Տարոնի բաժինների օպերատիվ խմբերը և… Կարդալ ավելին »

Սպահանի համալսարանը հայերեն լեզվի և գրականության բաժինն ընդլայնելու պատրաստակամություն հայտնեց

Սպահանի համալսարանի հայերեն լեզվի և գրականության ամբիոնի ընդլայնման նպատակով  այդ համալսարանի և Սպահանի հայոց ազգային առաջնորդարանի միջև երկկողմ գիտական համագործակցության հող է նախապատրաստվում: Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սպահանի համալսարանի ռեկտորի միջազգային հարցերով խորհրդականն ու միջազգային գիտական համագործակցության գրասենյակի պետը Սպահանի հայոց թեմի պատգամավորական ժողովի ատենապետի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով այդ համալսարանում հայերեն լեզվի… Կարդալ ավելին »

450 հայկական եկեղեցիներ Իրանում փաստագրվել են

Իրանի Մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության մշակութային ժառանգության հարցերով տեղակալը Ս. Թադեոս առաքյալի վանքի 63-րդ ուխտագնացության ընթացքում տեղեկացրեց Իրանի 450 հայկական և 150 ասորական եկեղեցիների փաստագրման, ինչպես նաև իրականացվող նորոգությունների մասին: Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, շաբաթ օրը՝ Ս. Թադեոս Առաքյալի վանքի 63-րդ ուխտագնացության երրորդ օրը Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տեր Գրիգոր Եպս.… Կարդալ ավելին »

ԱՄՆ նախագահը հայտարարություն է արել Ռուսաստանի մասին

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանն աշխատել է իր դեմ, քանի որ նրա վարչակազմը ձգտում է հզոր բանակի և նավթի ցածր գների: Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրն իր թուիթերյան էջում կատարած գրառման մեջ կրկին անգամ մերժելով ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վրա ազդելու նպատակով… Կարդալ ավելին »