Ամենօրյա արխիվներ: 29.07.2017

Արաբիան ձգտում է իր տիրապետության տակ վերցնել Բրիտանիայի լրատվամիջոցները

Սաուդցի մի ներդրող գնել է Բրիտանական «Independent» թերթի ինտերնետային կայքի մեծ մասը, ինչը անհանգստացնում է մարդու իրավունքների և մամուլի ազատության պաշտպան խմբերին: Լոնդոնում լույս տեսնող Guardian թերթը շաբաթ օրը գրել է.«Սաուդցի ներդրող Սուլթան Մոհամմադ Աբու Ալ-Ջադայելը «Independent» թերթի ինտերնետային կայքի բաժնեմասի 25-50 տոկոսը գնելով, միլիոնավոր դոլարներ  լցրել է թերթի տերերի գրպանները»: «Առկա փաստաթղթերի համաձայն՝ Աբու Ալ-Ջադայելը  կայքի… Կարդալ ավելին »

The Washington Post.«Թրամփը դժգոհ է հանրապետականների դիրքորոշումից»

Ամերիկյան The Washington Post օրաթերթի հաղորդման համաձայն՝ Դոնալդ Թրամփը դժգոհ է իր նախագահության օրոք տեղի ունեցած իրադարձություններից: Դա ավելի ակներեև է դարձել վերջին շաբաթներին: «Իր քաղաքական թիմում կատարված ցանկացած փոփոխությամբ Թրամփն ավելի է հեռանում ԱՄՆ Հանրապետական կուսակցության քաղաքական շրջանակից ու դրվածքից». գրում է օրաթերթը: Ըստ աղբյուրի, իր քաղաքական թիմում իրականացրած ընդհանուր փոփոխությունների շրջանակում, չափազանց ուշագրավ է Սպիտակ… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կործանիչները ռմբակոծել են Սիրիայի անզեն բնակչությանը

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կործանիչներ կողմից իրականացված հարձակման հետևանքով Սիրիայի Ռաաքա քաղաքում զոհվել են 15 անզեն քաղաքացիներ: Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Սիրիայի տեղակայն աղբյուրները հայտնել են որ շաբաթ օրը ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կործանիչների կողմից իրականացված հարձակման հետևանքով, Սիրիայի Ռաաքա քաղաքում զոհվել են 15 անզեն քաղաքացիներ և ավերվել են մեծ թվով բնակավայրեր: ԱՄՆ-ի այդ վայրագ հարձակումը առթել է… Կարդալ ավելին »

Ուկրաինայի սահմանապահները կարող են Սաակաշվիլիին թույլ չտալ մուտք գործել երկիր

Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Օլեգ Սլոբոդյանը հայտարարել է, որ եթե Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին քաղաքացիությունից զրկվելուց հետո որոշի Ուկրաինա վերադառնալ, ծառայությունը կարող է նրան չթողնել մուտք գործել երկիր, գրում է korrespondent.net-ը։ «Կգործենք օրենքի շրջանակում։ Այն քաղաքացին, որն ունի չգործող անձնագիր, չունի Ուկրաինայի սահմանը հատելու հնարավորություն։ Եթե մարդը զրկվում… Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը ոչ միայն օրակարգ չէ, այլև առանձին հարց էլ չէ. Վարուժան Ավետիսյան

Armexit-ը և «Նոր Հանրապետության ստեղծելու մասին «Սասնա Ծռեր» ճանապարհային քարտեզ»-ի օրգանական բաղադրիչն է: Ի դեպ, տերմինի հեղինակը Սասնա Ծռերի շտաբի պետ Մխիթար Ավետիսյանն է: Նա դեռ մեկ տարի առաջ էր կիրառում այդ տերմինը, որը փաստորեն բերնեբերան հասարակության սեփականությունն է դարձել և հայտնվել ԶԼՄ-ներում: Ներկայումս Armexit-ը փորձում են ներկայացնել որպես ինքնուրույն և ամբողջական օրակարգ՝ այն նեղացնելով… Կարդալ ավելին »

ՖՈՏՈ. Արմեն Ամիրյանի որդու պսակադրությունը Սուրբ Սարգիս եկեղեցում

Այսօր Երևանի սուրբ Սարգիս եկեղեցում կայացավ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որդու՝ Հայկի պսակադրությունը: Նշենք, որ նրա ընտրյալը` Լիլին, ՀՀ վաստակավոր արտիստուհի Ժակլին Սարխոշյանի դուստրն է: Նա ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մարքեթինգի ֆակուլտետը: Հայկը ժամանակին հեռուստատեսությունում վարել է մանկապատանեկան հաղորդաշար: Չշարունակելով հաղորդավարությունը` սովորել է ԱՄՆ-ում և տևական ժամանակ այնտեղ է բնակվել: Աղբյուրը ̀  Armlur.am

Մարզպետի խորհրդականի սպանության գործով որդին ազատվեց

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում՝ պարզվել են Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել վերջինիս կնոջը, ինչպես նաև որդուն արգելանքից ազատելու… Կարդալ ավելին »

Ադրբեջանցի զինվորները բռնաբարել են հայտնի լրագրող Էյնուլա Ֆաթուլաևի բարեկամին. 168.am

«Ոչ ոքի համար նորություն չէ, որ մեր բանակում առկա է «դեդովշինա»։ Զաքիր Հասանովի նշանակումից հետո այն ոչ միայն չի վերացել, այլև շատացել է։ «Դեդովշինա» կոչված փորձանքը ոչ միայն Ադրբեջանի բանակի, այլև մեր ազգի համար է սպառնալիք», ֊ այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ադրբեջանցի օգտատեր Թոֆիկ Իբրահիմովը, որը վերջերս հանդես է գալիս… Կարդալ ավելին »

Մահացել է Աննա Պետրոսյանը

Կյանքի 82-րդ տարում վախճանվել է դերասանուհի, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, 1975 թվականից Հայաստանի գրողների միության անդամ Աննա (Անելկա) Պետրոսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԳՄ վարչությունից:

Գեներալ Ջոն Քելին կստանձնի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի անվտանգության նախարար, գեներալ Ջոն Քելիին նշանակել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար: Ինչպես հաղորդում է CNN-ը, Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարել է, որ Ռայնս Պրիբուսը կլքի այդ պաշտոնը: Թրամփը նշել է, որ Քելին հրաշալի ընտրություն է, և «ֆանտաստիկ աշխատանք» կանի նոր պաշտոնում: Պրիբուսը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարն էր Թրամփի՝ նախագահի պաշտոնը… Կարդալ ավելին »