Երբ լկտիանում են պոռնիկներն ու աղանդավոր գժերը…

By | 24.07.2017
Загрузка...

Լոս Անջելեսում հրատարակվում է մի կայք, դոմենը` usarmenianews.com: Այն խմբագրում են Գայանե Մանուկյան և Քրիստինե Հալաջյան անուն-ազգանունով նախկին երևանցիներ, որոնց դժվար է աղջիկ կամ կին անվանել: Նախ ասեմ, որ կայքի դոմենն է սխալ ընտրված. այն պիտի լիներ antivova.com կամ vova.com, քանզի առաջինից մինչև վերջին նյութն ու տառը նվիրված են Գասպարյան Վովային` ՀՀ ոստիկանության պետին: Պետք է խոստովանել, որ նման վերաբերմունքը կոնկրետ անձի նկատմամբ, երբ թիրախավորվում է միայն մեկը և ներկայացվում որպես սատանա, արդեն իսկ համակրանք է առաջացնում նրա հանդեպ և, հետևաբար, հակակրանք` թիրախավորողի նկատմամբ: Քանի որ չի կարող մեկը, ով էլ լինի, համարվել պետության գլխավոր չարիք, բոլոր պրոբլեմների աղբյուր: Մանավանդ որ ՀՀ ոստիկանության պետն ընդհանրապես կապ չունի պետության տնտեսական, մշակութային, կրթական, սոցիալական քաղաքականության, այսինքն` մեր գլխավոր պրոբլեմների հետ: Ավելին, նա կապ չունի նաև պետության արդարադատության հետ, որն իրականացնում են քննչական մարմինները, դատախազությունն ու դատարանները, իսկ Գասպարյանն ընդամենը իրավապահ է: Սակայն, ըստ usarmenianews.com-ի` Հայաստանի թիվ մեկ թշնամին հենց Գասպարյանն է՝ իր խորհրդականներով, տեղակալներով, վարչության պետերով հանդերձ: Ես բնավ չեմ ուզում ստանձնել Գասպարյան Վովայի պաշտպանի դերը. նա ունի 15.000-ից ավելի զինված աշխատակից, որոնք նրան փայլուն կպաշտպանեն: Ես ուղղակի իմ զզվանքն եմ արտահայտում այս խայտառակ երևույթի, դրա հեղինակների հանդեպ:

Մանուկյան Գայանեին հեռակա կարգով գիտեմ վաղուց, դեռ «Ազատամտություն» օրաթերթի ժամանակներից: Նա առաջինն ինձ զանգեց, հիացմունք արտահայտեց, ինձ քեռի էր ասում, ես էլ ասում էի, թե՝ աղջիկ ջան, ես ընդամենը մի քանի տարով եմ քեզնից մեծ, ինձ անունով դիմիր: Մի քանի նյութ գրեց «Ազատամտության» համար: Ինչևէ, մշտական կապի մեջ էինք: Հետո շփվում էինք արդեն վերջին տարիներին, երբ երևան եկավ Shame.am-ը: Սա նյութեր էր արտատպում Shame.am-ից, մենք շփվում էինք հեռախոսով, facebook-ով, skype-ով, viber-ով և այլն: Սա խնդրում էր, որ ես իրեն գրել սովորեցնեմ, ես էլ, եթե չեմ սխալվում, սրա նյութերից մի քանիսը խմբագրել եմ: Հետո սա անհետացավ, ինձ էլ հանեց իր ընկերների ցանկից, այսինքն` ես էլ չեմ կարող սրան ոչ գրել, ոչ հետը խոսել: Հետո սա լկտիացավ Հալաջյան Քրիստինեի հետ, համացանցում սկսեց տարբեր էջերով վարկաբեկել մի քանի խմբագրի, նաև ինձ, ոստիկանության հետ մեկտեղ: Ավելին, հռչակեց ինձ ու նրանց ոստիկանության աշխատակիցներ: Սա այն սահմանն է, որն անցնել չի կարելի: Փորձեցի հետաքրքրվել, թե վերջապես ովքեր են Մանուկյան Գայանեն ու Հալաջյան Քրիստինեն: Գասպարյան Վովային չեմ ճանաչում, շփում չունեմ, բայց այլոց գիտեմ, նաև սրանց լավ իմացողներին, որոնց տրամադրած ինֆորմացիայի հիման վրա մի կարծիք կազմվեց այս երկուսի մասին, որը ստորև ներկայացնում եմ:

Գայանե, դե հիմա լսիր, շան աղջիկ, թե ինչ է քո քեռի Արտյոմը պարզել քո ու ընկերուհուդ մասին: Ընդ որում` ստույգ եմ պարզել, քանզի այն հիմնարկի աշխատակից եմ, որտեղ դու ինձ աշխատանքի տեղավորեցիր:
Ուրեմն, Մանուկյան Գայանեն ուսումը կիսատ է թողել Երևանի կոնսերվատորիայում և մոր հետ մեկնել Դուբայ: Այնտեղ սրա մերը զբաղվել է կավատությամբ, ժամանակի ընթացքում պարզել է, որ ավելի մեծ շահույթ կունենա, եթե դստերն էլ օգտագործի որպես մարմնավաճառ: Սրանց բիզնեսը ծաղկում էր այնքան ժամանակ, մինչև որ մորն ու աղջկան չարտաքսեցին Դուբայից: Սրանք հանգրվանեցին Միացյալ Նահանգներում մոտ 15 տարի առաջ: Հավանաբար, հրաժարվել են կավատությունից ու պոռնկությունից։ Ու Գայանեն Քրիստինեի հետ սկսեց զբաղվել «հասարակական-քաղաքական գործունեությամբ»:
Իսկ ո՞վ է Քրիստինեն: Սա աղանդավոր է ու գիժ: Լոս Անջելեսում սրան ասում են «Աստծու բրոքեր» և «Աստծու դեսպան»: Հավանաբար, սրանց հաջողվել է Գասպարյան Վովայի թշնամիներից ոմանց կպցնել, և մի քանի կոպեկի դիմաց սրանք նրան վարկաբեկում են օր ու գիշեր: Լավ, բա ես կամ մյուս խմբագիրներն ի՞նչ գործ ունենք այս բազարում:
Վատ է, որ այս երկու այլասերվածը բոմժ են, սրանցից բան չես տանի, հակառակ դեպքում դատական հայցով կմտնեինք ամերիկյան դատարան և սրանց հարցը կլուծեինք: Բայց լավ է, որ ամերիկյան դեսպանատունը, որը սկզբունքորեն մերժում է ՀՀ քաղաքացիների վիզայի հայտերի ճնշող մեծամասնությունը, առիթը բաց չի թողնում մեր տեղական տականքին Ամերիկա տեղափոխել, ուրախ ենք, որ մարմնավաճառ Մանուկյան Գայանեն իր սուտենյոր մոր ու աղանդավոր գիժ ընկերուհու հետ այսօր Հայաստանի օդն ու ջուրը չի սպառում:
Իսկ եթե այս խնդրին ավելի լուրջ մոտենանք, ապա պետք է ասել, որ սա իսկապես գարշելի երևույթ է: Հայաստանի քաղաքական դաշտը բերրի հող է ամեն տեսակ տականքի ու ոչ տականքի համար, քաղաքական պրոցեսի մասնակիցները հիմնականում, մեղմ ասած, չեն սիրում միմյանց, և տեղեկատվական տեխնոլոգիաների այս զարգացած դարում հաշվեհարդարի, վարկաբեկման առիթը բաց չեն թողնում: Գուցեև այս երևույթը տանելի լիներ, եթե որոշ բարոյազուրկներ իրենց կեղտոտ նպատակների համար չօգտագործեին Մանուկյան Գայանեի ու Հալաջյան Քրիստինեի կարգի կեղտերին: Բայց դե, ինչ արած, հայերն այս եղանակով են միմիայն արտահայտում իրենց զգացմունքները…

 

Նյութը ամբողջությամբ կարող եք կարդալ ` Shame.am կայքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...