Ամենօրյա արխիվներ: 27.07.2017

Արմավիրում կատարված սպանությունը բացահայտվեց

Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը, որը հուլիսի 23-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած: Նշանակվել էր ԴԲՓ:… Կարդալ ավելին »

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ռուս Եկեղեցու համայնքների կառավարչին

Հուլիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ, Վլադիկովկասի և Ալանիայի Լեոնիդ եպիսկոպոսին: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերություններին և համագործակցությանը: Մասնավորապես խոսվեց Հայաստանում Ռուս Եկեղեցու համայնքների հոգևոր կյանքի կազմակերպմանն առնչվող հարցերի… Կարդալ ավելին »

Կառավարությունը նախատեսում է հստակ տարանջատել անտառկառավարման և պահպանության գործառույթները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Անտառային ոլորտի համալիր բարեփոխումների վերաբերյալ վարչապետը նշել է. «Բազմիցս անդրադարձել ենք անտառային ոլորտում առկա խնդիրներին և համալիր բարեփոխումների անհրաժեշտության հարցին: Անտառային ոլորտի բարեփոխումների վերաբերյալ մշակված հայեցակարգը բավարար լուծումներ չի նախատեսում… Կարդալ ավելին »

Վարչապետը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Վազիլ Հուդակին: Արդյունավետ գնահատելով ԵՆԲ հետ համագործակցությունը՝ վարչապետը կարևորել է էներգետիկայի, տրանսպորտի, ջրամատակարարման, կոշտ թափոնների կառավարման ոլորտներում և մասնավոր հատվածում ներդրումային ծրագրերի իրականացումը: Կարեն Կարապետյանն անդրադարձել է տարբեր բնագավառներում ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին, որոնք ուղղված են արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի համար առավել նպաստավոր դաշտի… Կարդալ ավելին »

«Քաղաքապետարանը 50 միլիոն դոլարի հողատարածք է նվիրաբերել «Spayka» ընկերությանը». Զարուհի Փոստանջյան

«Երևանի ավագանին ընտրություններից հետո երեք նիստ է գումարել, որոնք ոչ մի կապ չեն ունեցել երևանցու շահի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նրա դիտարկմամբ՝ ամենակարևորը վերաբերում է Երևանի հողերին. «83 միավոր հողակտոր ներառվեցին օտարման ցանկի մեջ, ու այդ ցանկի մեջ ներառված հողակտորները պարզ չէ,… Կարդալ ավելին »

Արթուր Հարությունյանը Հայաստանում չէ. պնդում է նրա որդին. կրակոցների մասին նա հորդորում է դիմել ոստիկանություն. 168.am

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կրակոցներ են հնչել, ինչի մասին քաղաքացին ահազանգել է Ոստիկանություն: Operativ.am-ի տեղեկություններով՝ կրակոցները հնչել են «Պալաչ» անունով հայտնի Արթուր Հարությունյանի տան վրա: Ոստիկանությունից հաստատել են այս տեղեկությունը: 168.am-ը փորձեց կապ հաստատել Ա. Հարությունյանի հետ: Մեր հեռախոսազանգին պատասխանեց մի երիտասարդ, որը ներկայացավ՝ որպես… Կարդալ ավելին »

Ինքնասպան է եղել նետվելով Դավիթաշենի կամրջից

Հուլիսի 27-ին, ժամը 11:53-ին ահազանգ է ստացվել ԱԻՆ, որ քաղաքացին ցած է նետվել Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լապշինը հանդիպել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանության ներկայացուցիչների հետ. 168.am

Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինը արտահանձնման հարցով հանդիպել է Բաքվում Իսրայելի դեսպանության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է AzVision.az-ը: «Իսրայելի ցանկացած քաղաքացի ունի իրավունք դիմելու արտահանձնման պահանջով: Սակայն մենք չենք կարող հայտնել դեսպանության ներկայացուցիչների հետ Լապշինի հանդիպման մանրամասները: Դա Լապշինի անձնական գործն է, հետևաբար այլ մանրամասներ չենք կարող հաղորդել»,- ասել են դեսպանությունից:… Կարդալ ավելին »

Հուլիսի 27-ի աստղագուշակ

Խոյ: Այսօր հնարավոր են հաջող զուգադիպություններ: Նշանի շատ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան կյանքի կոչել այն բոլոր մտահաղացումները, որոնք հանգամանքների պատճառով անվերջ հետաձգվել են:Անգամ ավելի հզոր մրցակցի հետ պայքարից հաղթող դուրս կգաք, եթե ճիշտ պահին խորամանկության դիմեք: Կենսական ներուժը բարձր է, հոգնածություն չեք զգա: Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է ակտիվ հանգստի, սպորտային մարզումների, կարճ ուղևորությունների համար: Ցուլ:… Կարդալ ավելին »