Ամենօրյա արխիվներ: 22.07.2017

Պեդրոն Արսենալի հետ խաղից հետո տեղափոխվել է հիվանդանոց

«Չելսիի» հարձակվող Պեդրոն վնասվածք է ստացել «Արսենալի» հետ ընկերական խաղում: Պեկինում կայացած խաղից հետո իսպանացի հարձակվողը տեղափոխվել է հիվանդանոց, այս մասին հայտնել է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն: «Կարծում եմ` նրա մոտ ցնցում է: Բայց հույս ունեմ, որ նա լավ կլինի: Մեր բժշկական շտաբը որոշեց նրան հիվանդանոց տեղափոխել` մանրակրլկիտ հետազոտության համար: Անկասկած, այս պահին մենք… Կարդալ ավելին »

Մարկոս Պիզելին «Ալ-Շաբաբ»-ի կազմում մասնակցել է ընկերական խաղի

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին մասնակցում է ընկերական խաղի: Արաբական «Ալ-Շաբաբ»-ը, որտեղ հունիսին տեղափոխվել է Պիզելին, ընկերական խաղում 3:1 հաշվով հաղթել է «Կասիմփաշա»-ին: Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցել է առաջին կեսին: Մարկոս Պիզելին «Ալ-Շաբաբ»-ի հետ կնքել է «1+1» ձևաչափով պայմանագիր:         168.am

Թուրքիան Eurosam-ի հետ կհամագործակցի ՀՕՊ համակարգերի արտադրության շուրջ

Թուրքական «Ռոքեթսան», «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունները եվրոպական Eurosam ընկերության հետ ստորագրել են Թուրքիայի համար ՀՕՊ համակարգերի արտադրության շուրջ նախատեսվող համաձայնագրի հիմնական կետերի հստակեցման համաձայնագիրը (Heads of Agreement): razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնել է եվրոպական ընկերության կայքը: Թուրքիայի համար հակաօդային պաշտպանության միջին և մեծ հեռահարության համակարգերի արտադրության գործընթացը ղեկավարում է այդ երկրի պաշտպանական արդյունաբերության գլխավոր… Կարդալ ավելին »

Վահագն Հարությունյան. Մեր նվազագույն խնդիրը եռյակ մտնելն է

Բասկետբոլի Մ 16 տարեկան աղջիկների Հայաստանի հավաքականը պատրաստվում է հուլիսի 25-30-ը Ջիբրալթարում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Այժմ բասկետբոլիստները Վահագն Հարությունյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչը նշեց, որ Ջիբրալթար մեկնելու են ութ խաղացողով. «Ցավոք, երկու բասկետբոլիստ մեզ չեն օգնի Եվրոպայի առաջնությունում: Ռիտա Ալնահին վնասվածք ունի, իսկ Ալեքսանդրա Անտոնյանին վիզա… Կարդալ ավելին »

Նեյմարը համաձայնեցրել է ՊՍԺ-ի հետ պայմանագիրը

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը ֆրանսիական ՊՍԺ-ի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը,- հաղորդում է Goal.com-ը: Բրազիլացին նոր ակումբում վաստակելու է տարեկան 30 միլիոն եվրո: Աշխատավարձի 15 տոկոսը ստանալու է Նեյմար դա Սիլվան՝ ֆուտբոլիստի հայրը: Հարձակվողը կստանա 40 միլիոն եվրո փարիզցիների հետ պայմանագիր կնքելու համար: Նեյմարի կտրամադրվի անձնական ինքնաթիռ, որպեսզի նա հնարավորինս արագ կարողանա հասնել Բրազիլիա:… Կարդալ ավելին »

Այսօր թատրոնի և կինոյի հայ դերասանուհի Գալյա Նովենցի մահվան օրն է

Այսօր թատրոնի և կինոյի հայ դերասանուհի Գալյա Նովենցի մահվան օրն է: 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1958-1961 թթ. Կապանի, 1971-1977 թթ.` Գյումրիի, 1977-1983 թթ.` Երևանի դրամատովեիկական թատրոնի, 1961-1971 թթ և 1983-1993 թթ.` Երևանի Սունդուկյանի անվան 1993 թվականից` Համազգային թատրոնների դերասանուհի։ 1995 թվականից բնակվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, որտեղ մահացել է։ Թաղված է… Կարդալ ավելին »

Ո՞վ էր «ժուչոկ» դրել տնօրենի սենյակում. քրեական գործ է հարուցվել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Armtimes.cօm-ը դեռ ապրիլի 25-ին տեղեկություն էր հրապարակել, որ Շիրակի մարզի Արթիկի թիվ 4 մանկապարտեզի արդեն նախկին տնօրեն Հասմիկ Աջամօղլյանի աշխատասենյակում հայտնաբերվել է գաղտնալսող սարք: Դեպքի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 144 հոդվածի հատկանիշներով, որն այս պահին գտնվում է նախաքննության փուլում: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց Շիրակի… Կարդալ ավելին »

Հուլիսի 22-ի աստղագուշակ

Խոյ: Օրն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Սեփական հաջողություններն այսօր չեք նկատի, իսկ ձախողումները սրտին մոտ կընդունեք: Եվ միայն երեկոյան, վերլուծելով օրվա իրադարձությունները, կհասկանաք, որ ամեն բան այնքան էլ վատ չէ, հասել եք որոշ արդյունքների և արժեքավոր փորձ եք ձեռք բերել: Այսօր չարժե գործ ունենալ փաստաթղթերի հետ և հաշվետվություններ կազմել: Ցրված եք և հաճախ կարող… Կարդալ ավելին »

Աշոտ Աղաբաբյանը մտադիր է վաճառել «Հրազդան» մարզադաշտը և ստացած գումարը ներդնել ջրի արտադրության մեջ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը մտադիր է վաճառել սնանկացման եզրին հայտնված մարզադաշտը: «Մենք չենք կարողանում պահել, մեկը պետք է գնի, որ վերականգնի»,- ասել է նա: Աուդիտորական ընկերությունը գնահատել է մարզադաշտը 113 միլիոն դոլար: «Դա շուկայական գին է, բայց Հայաստանում էդքան չեն տա, թեպետ 4-5 հարյուր միլիոն դոլար էլ ծախսեն, նման ստադիոն… Կարդալ ավելին »

ՊԵԿ նախագահի որդիների բիզնեսը հարկային արտոնություններ ստացավ. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը իր երեկվա նիստում հարկային արտոնություններ տվեց անցած տարեվերջին գրանցված «Գրին ֆարմեր» անունով մի ընկերության: Այս որոշման հմայքն այն է, որ ընկերության բաժնետերերի կազմում են ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի երկու որդիները՝ Հենրիկ և Ռուբեն Հարությունյանները: Վերջիններս, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն, տիրապետում են նշված ընկերության բաժնետոմսերի… Կարդալ ավելին »