Ամենօրյա արխիվներ: 21.07.2017

Գևորգ Սաֆարյանը դիմել է ՄԻԵԴ

Գևորգ Սաֆարյանի պաշտպանները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. Գևորգ Սաֆարյանը իրեն՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքից զերծ պահելու պետության պարտավորությունները չկատարելու, նրա կյանքին և առողջությանը սպառնացող վտանգներից զերծ պահելու պարտավորությունը չկատարելու կապակցությամբիր պաշպանների  միջոցով դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով՝ խնդրելով ՀՀ կառավարությունից պահանջել իր նկատմամբ անմարդկային… Կարդալ ավելին »

«Պողոսյանին դանակահարելուց հետո նա հարձակվել է նաև աշխատակցուհու վրա». նոր մանրամասներ հոգեբան Ռուբեն Պողոսյանի մահվան դեպքից

«Ես 30 տարի զբաղվում եմ փսիխոթերապիայով և նման բան առաջին անգամ եմ լսում։ Նման հիվանդները նույնիսկ վեճ չեն ունենում, հարաբերություններն այնքան ներդաշնակ են, որովհետև առանց այդ հարաբերությունների՝ ի՞նչ այցելություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը՝ ընդգծելով, որ սպանված հոգեբան Ռուբեն Պողոսյանն իրենց ամբիոնի պրոֆեսոր էր, ուներ փսիխոթերապիայի 20 տարվա փորձ,… Կարդալ ավելին »

ԴԱՀԿ ծառայության աշխատակիցն անցել է իր պաշտոնեական լիազորությունները

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Յ. Մ.-ի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակցի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ: Այսպես, Յ. Մ.-ն 2017 թվականի հունիսի 28-ին հաղորդում է տվել, որ 2011 թվականին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քաղաքացիական գործով որոշում է… Կարդալ ավելին »

«Ռուսաստանն իր հետաքրքրություններն ունի Ադրբեջանում և պատրաստ չէ դրանք սպանել՝ հանուն Հայաստանի». Ալեքսանդր Իսկանդարյան

«Արցախյան հակամարտությունը կարևորությամբ աշխարհի համար ոչ առաջինն է, ոչ՝ երկրորդը, ոչ էլ՝ հինգերորդը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով կարծիքներին, որ, եթե միջազգային հանրությունն ուզենար, կլուծեր արցախյան հակամարտությունը: «Մենք այստեղ նստած՝ գերագնահատում ենք մեր նշանակությունը: Աշխարհում հիմա արցախյան հակամարտության նման 50-ից ավելի հակամարտություն կա.  հակամարտություններ, որոնք,… Կարդալ ավելին »

Հուլիսի 21-ի աստղագուշակ

Խոյ: Առավոտյան կարևոր գործեր մի ձեռնարկեք: Այս ժամանակահատվածն այնքան էլ նպատակահարմար չէ լուրջ որոշումներ կայացնելու համար: Վրիպումների, թյուրիմացությունների հավանականությունը մեծ է: Անհանգստությունը շատ է, սկսած գործերը ժամանակին ավարտին հասցնել չի հաջողվի: Կեսօրին իրավիճակը կփոխվի և կկարողանաք գործի անցնել: Երեկոն հարմար է ոչ պաշտոնական հանդիպումների, սիրային ժամադրությունների, ընտանեկան միջոցառումների համար: Հյուրեր ընդունեք, հնարավոր են հաճելի անակնկալներ,… Կարդալ ավելին »

Ինչո՞ւ է Միհրան Պողոսյանը թաքցնում իր կենսագրության կարևոր հատվածը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը, ով մշտապես պարծենում է, որ երիտասարդ տարիքում հիմնադրել է «Քեթրին Գրուպ» ընկերությունը, խորհրդարանի պաշտոնական կայքում տեղադրված իր կենսագրականում այդ մասին ոչինչ չի հիշատակել: «Ժողովուրդ»-ը նկատեց, որ ԱԺ պաշտոնական կայքում նրա կենսագրականում ծննդյան մասին տեղեկությունից միանգամից անցում է կատարվում 1998-2000 թվականներին, եւ նշված է, որ այդ տարիներին… Կարդալ ավելին »

Գարդիան. Թրամփը դեպի փլուզում է առաջնորդում ԱՄՆ-ն

Լոնդոնում հրատարակվող «Գարդիան» օրաթերթը գրեց. «ԱՄՆ նախագահն իր քայլերով դեպի փլուզում է առաջնորդում այդ երկիրը»: «Գարդիան» օրաթերթի ինտերնետային կայքէջն անդրադառնալով այն կետին, որ միայն վեց ամիս է անցնում ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության շրջանից, ասաց. «Թրամփի տնտեսական ու առևտրական խոստումները հեռատես չեն և նա չի կարողացել իրագործել հարկային համակարգի բարեփոխման ուղղությամբ տված խոստումները»: «Գարդիան»-ը նաև անդրադարձել… Կարդալ ավելին »