Ամենօրյա արխիվներ: 20.07.2017

Քննիչն ու ոստիկանության աշխատակիցները հանիրավի մեղադրվել են հանցագործությունների կատարման մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է սուտ մատնություն կատարելու և պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց տարբեր հանցագործությունների մեջ հանիրավի մեղադրելու փաստերով հարուցված ևս երկու քրեական գործի նախաքննությունը: Այսպես, քրեական գործերից մեկի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Արման Հովսեփյանը, նախազգուշացված լինելով հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով իր… Կարդալ ավելին »

Ռուս-ադրբեջանական առևտուր Լապշինի ճակատագրի գնով

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ միջազգային կառույցները պետք է շատ կոշտ արձագանքեն բլոգեր Լապշինի նկատմամբ Բաքվի դատարանի դատավճռին՝ երեք տարի ազատազրկում Արցախ այցելելու համար: Լապշինի պատմությունն իհարկե շատ է հայտնի թե՛ իր ժամանակագրությամբ, թե՛ նաև լայն քննարկված մոտիվացիոն վարկածներով: Անկասկած ԼՂՀ նախագահի խոսնակը իրավացի է, որ այստեղ խնդիրը հայ-ադրբեջանական չէ,… Կարդալ ավելին »

«Գծատեր կամ առանձին երթուղի չի լինի». Վահան Մարտիրոսյան

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքին: Ըստ այդմ՝ Հայաստանում տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն այլևս չեն զբաղվի երթուղային ցանցերով, որոնք ներկայումս չեն ապահովում փոխադրումների արդյունավետությունը: Հայաստանում միասնական երթուղային ցանցի ստեղծման շրջանակներում ըստ մարզերի կհավաքագրվեն տվյալներ, որոնց հիման վրա մարզերն ըստ խոշոր քաղաքների կբաժանվեն տարածաշրջանների, կսահմանվեն օպտիմալ երթուղիներ, կստեղծվի արդյունավետ… Կարդալ ավելին »

«Թափուր տեղերի խնդիրը բուհերի գործն է, ի՞նչ պետական գործ սարքեցիք». Աշոտ Բլեյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի խոսքով՝ օրենքով բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավասությունն է դիմորդների ուսումնական գործընթացի կազմակերպումը, հետևաբար՝ թափուր տեղերի խնդիրը բուհերի գործն է. «Թող իրենք իրենց ընդունելությունը կազմակերպեն: Ի՞նչ պետական գործ սարքեցիք: Ազգովի սկսել ենք անհանգստանալ, խոսել դրա մասին, չեմ հասկանում՝ ուրիշ թեմա չունե՞նք խոսելու»,- ասաց Աշոտ Բլեյանը: Աշոտ Բլեյանը նշեց, որ 2017 թվականին… Կարդալ ավելին »

Իսրաելցին վրաերթի է ենթարկել պաղեստինցի երեխային

Հորդանան գետի արևմտյան ափի Ալ-Խալիլ քաղաքում իսրաելցին վրաերթի է ենթարկել պաղեստինցի մի երեխայի: Վկայակոչելով Ալ-Յոմ Ալ-Սաբեե գործակալությանը Մեհր լրատվական գործակալությունը հաղորդել է, որ չորեքշաբթի օրը իսրաելցու կողմից վրաերթի ենթարկվելուց հետո պաղեստինցի երեխան՝ Ոջդան Ֆարս Նասեր Ալ-Ջաաբարին վնսավածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Անցած շաբաթ նույնպես Ալ-Խալիլ քաղաքի հյուսիսային հատվածում մի իսրաելցի վրաերթի էր ենթարկել պաղեստինցի… Կարդալ ավելին »

Մալեք Սալմանը իշխանությունը փոխանցեց որդուն

Սաուդյան մի աղբյուրի փոխանցմամբ՝ Սալման Բեն Աբդոլազիզը իր աուդիոհաղորդագրությունում հօգուտ իր որդու հրաժարվել է իշխանությունից:  Իրաքյան Alsumaria լրատվակայքը հղում անելով սաուդյան աղբյուրին հաղորդել է, որ Սաուդյան Արաբիայի թագավոր՝ Սալման Բեն Աբդոլազիզը  իր աուդիոհաղորդագրությունում հօգուտ իր որդու՝ Մոհամմեդ Բեն Սալմանի հրաժարվել է իշխանությունից և ամեն վայրկյան հնարավոր է լրատվամիջոցներում հրապարակվի Արաբիայի թագավորությունից Սալման Բեն Աբդոլազիզի հրաժարվելու մասին աուդիոհաղորդագրությունը: Հավանաբար… Կարդալ ավելին »

Թուրքիա.«Կշարունակենք զինված ուժերի մաքրագործման ընթացքը»

Թուրքիայի նախագահի աշխատակազմի խոսնակն Անկարայում ասել է.«Մինչ այժմ մեծ ջանքեր են գործադրվել Թուրքիայի զինված ուժերի շարքից գյուլենական խմբի հետևորդներին հանելու ուղղությամբ»: Թուրքիայի նախագահի աշխատակազմի խոսնակ Իբրահիմ Քալինն ասել է.«Թուրքիայում անցած տարի իրականացված անհաջող հեղաշրջումից ի վեր այդ երկրի զինված ուժերը ավելի են հզորացել և երկրում կշարունակվի գյուլենական խմբի հետևորդների մաքրագործումը»: «Թուրքիան վճռակամորեն կշարունակի տարածաշրջանում հակաահբեկչական պայքարը, և… Կարդալ ավելին »

Վաղարշապատի հիվանդանոցում մահացածի հարազատները ջարդուփշուր են արել ապակիներն ու գույքը՝ սպառնալով բժիշկներին. shamshyan.com

Հուլիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում շտապօգնության բրիգադը Էջմիածնի բժշկական կենտրոն է տեղափոխել 60-65 տարեկան տղամարդու դի։ shamshyan.com-ի փոխանցմամբ՝ արդեն հիվանդանոց ժամանած մահացածի հարազատները, տեղեկանալով, որ տղամարդը մահացել է, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ջարդուփշուր են արել գույքը, ապակիները և սպառնալիքներ տեղացել բժշկական անձնակազմի հասցեին։ Բժիշկների կանչով հիվանդանոց են ժամանել ոստիկանության… Կարդալ ավելին »

Ռ․ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ

Հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, <<ԱՅԳ>> հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար Ռուբեն Պողոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 21-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 22-ին, ժամը 14:00-ին, նույն վայրից։    

Բաքվի մոլերից մեկում իրանցի զբոսաշրջիկին ստիպել են հանել «Հայաստան» գրությամբ շապիկը

Բաքվում իրանցի զբոսաշրջիկի հագուստը բողոքի ալիք է բարձրացրել՝ հայտնում է minval.az կայքը։ Միջադեպը տեղի է ունեցել 28 Mall առևտրի կենտրոնում, որտեղ իրանցին շրջել է «Հայաստան» գրությամբ վերնաշապիկով: Առևտրի կենտրոնի այցելուների բողոքից հետո տեղի անվտանգության ծառայության աշխատակիցները ստիպել են իրանցուն փոխել վերնաշապիկը:   1in.am