Daily Archives: 19.07.2017

Հուլիսի 19-ին Արարատում ականի պայթյունից վիրավորվել է պայմանագրային զինծառայող

By | 19.07.2017

Հուլիսի 19-ին Tert.am լրատվական կայքը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել է, որ նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է Արարատի գնդի պայմանագրային զինծառայողներից մեկը: ՀՀ քննչական կոմիտեից Razm.info-ին հայտնեցին, որ զինծառայողը բեկորային վնասվածք է ստացել, դեպքի վայրում տարվում են քննչական գործողություններ: Tert.am լրատվական կայքը ժամը 15:12-ի դրությամբ նաև հայտնել էր, որ վիրավորված… Read More »

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում

By | 19.07.2017

Հուլիսի 19-ին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը: Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և… Read More »

ԵԱՏՄ-ին կո՞ղմ, թե՞ դեմ. Նիկոլ Փաշինյանի ինտրիգը

By | 19.07.2017

ՌԴ-ում ընդունված՝ օտար երկրների կողմից տրված վարորդական վկայականներով աշխատելն արգելող օրենքը, իսկ հետո ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկը՝ օրենքով ռուսերենը պաշտոնական լեզու ամրագրելու մասին, հակառուսական տրամադրությունների նոր ալիք են առաջացրել Հայաստանում։ Օրենքի ընդունումից հետո Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է… Read More »

SOS. Նաիրիտցիներն ահազանգում են կառավարությանը.«168.am»

By | 19.07.2017

«Նաիրիտ» գործարանում սկսվել են 1-24 արտադրամասի ապամոնտաժման աշխատանքները: Այս մասին 168.am-ին ահազանգեցին գործարանի համակարգող խմբից։ Այդ արտադրամասը նախատեսված է ջրերի մաքրման, աղաջրի պատրաստման, կալցիումի քլորի ստացման և հետագայում արտադրությունում օգտագործելու համար, ինչպես նաև՝ կաուչուկի արտադրությունից ստացված թափոնների չեզոքացման ու մաքրման համար: Առանց այս արտադրության գործարանի շահագործումը հետագայում կդառնա անհնար: Համակարգող խմբի ներկայացուցիչները վստահ են, որ… Read More »

Ավարտվել է ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն

By | 19.07.2017

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 18-ին այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի: Խորհրդարանականները հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ քննարկել վերջիններիս հուզող բազմաթիվ հարցեր, որոնց վերաբերյալ պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց տեսակետները: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հայ համայնքի… Read More »

ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

By | 19.07.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Հարգելի՛ պարոն Սահակյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Պետական կառավարման մարմինների ժողովրդավարական և սահուն ձևավորման ընթացքը վկայում է Արցախի ժողովրդի ազատ ապրելու օգտին կատարած ընտրության անշրջելի բնույթը: Դա մարդու հիմնարար իրավունքները և ազատություններն անշեղորեն… Read More »

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

By | 19.07.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան՝ ծանոթացել աստղադիտարանի գիտակրթական դերի ամրապնդման և երիտասարդ կադրերի ներգրավման նպատակով աստղադիտարանի կողմից առաջարկվող նախագծերին, որոնք միտված են խթանելու նաև զբոսաշրջությունն այդ տարածաշրջանում: Առաջարկներից մեկը վերաբերել է գիտակրթական կենտրոնի ստեղծմանը, որի գործունեությունը… Read More »

Աշխարհի տարբեր կողմերից Ս. Թադեի վանք կժամանեն ավելի քան 5000 հայ ուխտավորներ

By | 19.07.2017

Իրանի Չալդրան քաղաքի կուսակալն ակնարկելով այն կետին, որ այս տարի Ս. Թադես Առաքյալի վանք կատարվող ուխտագնացությունն ու կրոնական արարողությունը տեղի կունենա  հուլիսի 27-ից 29-ի ընթացքում, ասաց, որ այդ քաղաքը պատրաստվում է հյուրընկալելու աշխարհի տարբեր անկյուններից ժամանող հինգ հազար հայ ուխտավորների: Քարիմ Հոսեյնզադեն երեքշաբթի օրն այս արարողության համադրման նիստում նաև հավելեց. «Այս նպատակով բացի շարժական բուժկենտրոնների,… Read More »

Մելքումյանի բազմաբնակարան շենքն ու 10 հազար դոլար փոխառությունները. «Փաստ»

By | 19.07.2017

«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը: Մելքումյանը հայտարարագրել է մեկ բազմաբնակարան բնակելի շենք ու երկու բնակարան: Պաշտոնը ստանձնելու օրվա՝ մայիսի 18-ի դրությամբ ունեցել է 10 հազար ամերիկյան դոլար փոխառություններ և 4 միլիոն դրամ ու 331 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ:… Read More »

Սերժ Սարգսյանը ներո՞ւմ է շնորհել Վազգեն Խաչիկյանին. ՀԺ

By | 19.07.2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀԺ-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը ներում է շնորհել Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, «Վանաձոր» ՔԿՀ-ում իր պատիժը կրող Վազգեն Խաչիկյանին: Ըստ այդ տեղեկությունների՝ նա առաջիկայում կլինի ազատության մեջ: 13 տարվա ազատազրկման դատապարտված Խաչիկյանը ներման խնդրագրով դիմել էր դեռևս 2016 թվականին: Նրան ներում շնորհելու տեղեկությունները ճշտելու համար օրեր առաջ հարցում էինք… Read More »