Ամենօրյա արխիվներ: 18.07.2017

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին առաջիկա օրերին, պլանային աշխատանքներով պայմանավորված, սպասվող ջրամատակարարման հետեւյալ ընդհատումների մասին. Գեղարքունիքի մարզում Հուլիսի 19-ին` ժամը 09.00-22.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Ծովազարդ, Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն, Նորատուս գյուղերի ջրամատակարարումը: Երեւանում Պլանային ջրանջատում կլինի Երեւանի Կենտրոն եւ Շենգավիթ վարչական շրջաններում հուլիսի 20-21-ին հուլիսի 20-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 21-ը ժամը 10:00-ն,… Կարդալ ավելին »

Մարդու ողբերգության վրա ուրախանալը անկարողության նշան է…

Տխուր և սոսկալի է, երբ հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր ոչ սթափ դատելով, մեկ տարի առաջ կատարված «ահաբեկչական» գործողությունները, ի դեմս «ահաբեկիչների» հերոսական քայլ են համարում և հերոս անվանում նրանց, ովքեր երեք մարդու կյանք խլեցին, պատանդ վերցնելով բարձրաստիճան ոստիակնների, բուժաշխատողների ու երկիրը տեղից էլ շրջապատված լինելով թշնամու կողմից, և որ ամեն րոպե կա պատերազմի վտանգը, երկրում արհեստական… Կարդալ ավելին »

Նորակոչիկն իր ցանկությամբ կկարողանա զորակոչվել պարտադիր ծառայության մեջ գտնվող եղբոր զորամաս. նախագիծ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զինծառայողների իրավունքների վերաբերյալ բողոքների ուսումնասիրության հիման վրա մշակվել և շրջանառության է ներկայացվել օրենսդրական նախագծերի փաթեթ: Նախագծերը, մասնավորապես, վերաբերում են զինվորական ծառայության ոլորտում զինծառայողների իրավունքների երաշխավորմանը, հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կայքը: Փաթեթում տեղ են գտել հետևյալ հիմնական առաջարկները. նախկինում հանցագործություն կատարած լինելու փաստը, որպես զինծառայողի կարգապահական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք,… Կարդալ ավելին »

Սանահինի վանական համալիրի Զաքարյան իշխանների դամբարանի մոտ 2 հին տապանաքարեր տեղահանվել են և տեղում նոր գերեզման է կառուցվել

Սանահինի վանական համալիրի Զաքարյան իշխանների դամբարանի մոտ երկու հին տապանաքարեր տեղահանվել, մի կողմ են նետվել և տեղում նոր գերեզման է կառուցվել: Այս մասին ահազանգում են ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր: ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ նախարարությունը տեղյակ չի եղել կատարվածից: Այժմ ձեռնարկվում են օրենքով… Կարդալ ավելին »

Կրակոցներ Քաջարան գյուղում

Հուլիսի 17-ին, ոստիկանության Կապանի բաժնի Քաջարանի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 15-ին, ժամը 20.00-ի սահմաններում, 1975 թ. ծնված Արթուր Մ.-ն Քաջարան գյուղի կենտրոնական հատվածում որսորդական հրացանով երկու անգամ օդ է կրակել, ինչի հետևանքով 1993 թ. ծնված Պ. Հ.-ն և 1993 թ. ծնված Հ. Ն.-ն անդորրը խախտելու կապակցությամբ դիտողություն են արել Արթուր Մ.-ին, և… Կարդալ ավելին »

Իվետա Մուկուչյանն առաջադրվել է գերմանական Daf Bama Music Awards երաժշտական մրցանակաբաշխությանը:

Անվանի երգչուհի Իվետա Մուկուչյանն առաջադրվել է գերմանական հայտնի՝ Daf Bama Music Awards երաժշտական մրցանակաբաշխությանը: Այս մասին տեղեկանում ենք երգչուհու տարածած հաղորդագրությունից։ Նշենք, որ  որ անցած տարի այս մրցանակաբաշխությանը Հայաստանից առաջադրվել էին Սիրուշոն և Անդրեն: Սիրուշոն արժանացել էր «Լավագույն հայ երգչուհի» կոչմանը, իսկ Անդրեն` «Լավագույն հայ երգիչ»: Հավելենք միայն, որ Daf Bama Music Awards-ն անցկացվում է… Կարդալ ավելին »

Ազգային պատկերասրահի մարզային մասնաճյուղերում կյանքն աշխուժացնելու նոր առաջարկներ՝ նախարարի կողմից

-Մարդիկ ուզու՞մ են աշխատել, թե միայն՝ որ պետությունն աշխատավարձ տա, իրենք գան, պարզապես նստեն հիմնարկում, երբեմն նույնիսկ՝ չնստեն էլ,- նախարարությունում խորհրդակցությանն Արմեն Ամիրյանն ասաց, որ Հայաստանի ազգային պատկերասրահի մարզային մասնաճյուղերն առողջացնելու և «կենդանի դարձնելու» առաջարկների է սպասում, իսկ տեղակալ Արև Սամուելյանին հանձնարարեց խստորեն հետևել դրանց ներկայացմանն ու իրականացմանը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ… Կարդալ ավելին »

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանն ու նրա շուրջը կենդանանում են

Դսեղում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանն ու նրա շուրջը կենդանանում են. շատացել ու «կանչում» են Թումանյանի հերոսների՝ թեկուզ առայժմ դեռևս անավարտ, տուֆակերտ ու փայտյա քանդակները,հաղորդում ե ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։ Հայրենական տուն-թանգարանի բակում է թաղված Հովհաննես Թումանյանի սիրտը, հիմա վերադառնում է նրա շունչը։ Դեռևս անավարտ 12 տուֆակերտներ քանդակների մեջ ամենաշատը՝ 3, անդրադարձ կա Անուշի… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանը «Սասնա ծռերի» գործողության արդյունքում ոչ միայն հրաժարական չտվեց, այլ պատրաստվում է երկարաձգել իր իշխանությունը

Քաղաքագետ Սուրեն Զոլյանը «Սասնա ծռեր» խմբի գործողությունները որակում է ապստամբություն. «Ծայրահեղ մեթոդ էր, բայց իրավիճակը դա էր թելադրում։ Միևնույն ժամանակ չեմ կարծում, որ այդ քայլով հնարավոր եղավ գլոբալ փոփոխությունների հասնել՝ վարչապետ փոխվելով համակարգային իրավիճակ Հայաստանում չփոխվեց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Զոլյանը։ Քաղաքագետն ընդգծում է՝ եթե իրավիճակը գնահատենք այն տեսանկյունից՝ արդյոք իրենք հասան իրենց պահանջների… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄԷ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանին: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ դինամիկ զարգացող հարաբերությունները և նախարարի այցը դիտում որպես այդ հարաբերությունների առաջմղման կարևոր խթան: Նշելով, որ Հայաստանը թանկ է գնահատում երկու… Կարդալ ավելին »