Ամենօրյա արխիվներ: 17.07.2017

Հարգանքի ու երախտագիտության տուրք՝ զոհված ոստիկանների հիշատակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուղիղ մեկ տարի առաջ զինված անձանց խումբը խուժեց ոստիկանության պարեկապահակետային գնդի տարածք: Մեկ տարի առաջ հասարակական կարգի վերականգնման և հանրային անվտանգության ապահովման իրենց պրոֆեսիոնալ պարտքը կատարելիս ոստիկանության ծառայողներ զոհվեցին, վիրավորվեցին, պատանդառվեցին: Այդ ողբերգական իրադարձություններից ուղիղ մեկ տարի անց՝ հուլիսի 17-ին, հուշակոթող ու հուշատախտակ բացվեց պարեկապահակետային ծառայության գնդում՝ ժամանակների մեջ հավերժացնելով ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության… Կարդալ ավելին »

Ըստ նյութերի` կատարվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա: Այսպես, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ավագ տեսուչ Ա. Խ.-ն հաղորդում է տվել, որ «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման» ծրագրի շրջանակներում… Կարդալ ավելին »

Արա Բաբլոյանին ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահը

Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հուլիսի 17-ին ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: «Հայաստանը մեզ համար ռազմավարական եւ հուսալի գործընկեր է»,-նշել է Վյաչեսլավ Վոլոդինը: ՌԴ ԴԺ Պետական դումայի ղեկավարը հույս է հայտնել,… Կարդալ ավելին »

«Արցախի հաղթանակը հայ ժողովրդի հավաքական հաղթանակն է». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 17-ին հանդիպել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Երեւանի պետական համալսարանի հետ համատեղ իրականացվող «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրին մասնակցող ուսուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրել է ամառային դպրոցի նպատակը եւ անցկացվող դասընթացների ուղղությունները: Էդուարդ Շարմազանովի առաջարկով ներկաները մեկ րոպե… Կարդալ ավելին »

Ուկրաինայում ավարտվել է Ադրբեջանի օդուժի ՄիԳ-29 կործանիչի վերանորոգումը

Ուկրաինայի «Ավիացիայի վերանորոգման Լվովյան պետական գործարանում» ավարտվել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչների վերանորոգման աշխատանքները: Այս մասին հուլիսի 14-ին հայտնում է ուկրաինական ազգային արդյունաբերական կայքը (Национальний промышленный портал): Վերանորոգման աշխատանքներից հետո կործանիչը առաջին թռիչքը կատարել է հուլիսի 13-ին: Ըստ աղբյուրի՝ կործանիչը շահագործման է հանձնվել 1988-ի հոկտեմբերին, կրում է 03 կողային համարանիշը: Գործարանում վերանորոգվող ադրբեջանական ՄիԳ-29 կործանիչների քանակը հայտնի… Կարդալ ավելին »

Կալանավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայողին արձակուրդ տալու համար կաշառք պահանջած անձը

ՀՀ ՊՆ զորամասերից մեկում բացահայտվել են պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և իշխանությունը չարաշահելու դեպքեր: Կոչումով մայոր, զորամասի դիվիզիոնի շտաբի պետ Պեպանյանը կալանավորվել է։Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի կայքը: Պեպանյանը 2014 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի հունիս ամիսը զբաղեցրել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիվիզիոնի հրամանատարի պաշտոնը: Նախնական տվյալներով՝ նա իր լիազորությունների շրջանակներում,… Կարդալ ավելին »

Զարիֆ. Իրանի հետ միջուկային համաձայնության գործադրման հարցում ԱՄՆ-ն թերացել է

ԻԻՀ ԱԳ նախարարն ասաց. «ԱՄՆ-ն թերացել է Իրանի հետ միջուկային համաձայնության գործադրման հարցում»: ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, որ ՄԱԿ-ի քաղաքական բարձրագույն ասամբլեայի նիստին մասնակցելու նպատակով Նյու Յորք է ուղևորվել կիրակի օրը CNN-ի հետ հարցազրույցում միջուկային համաձայնության կապակցությամբ ԱՄՆ-ի վերաբերմունքի շուրջ ասաց. «Իրանը լիարժեքորեն կատարել է իր ստանձնած պարտավորությունները և ԱԷՄԳ-ն անգամներ դա հաստատել… Կարդալ ավելին »

Լավրովը վստահելի գործընկեր չի համարում ԵՄ-ին

Ռուսաստանի ԱԳ նախարարն ակնարկելով այդ երկրի դեմ արևմուտքի ու հատկապես ԵՄ-ի պատժամիջոցներին ասաց. «Մոսկվան պարտավոր է պատասխան քայլի դիմել և փորձ կատարել ձերբազատվելու անվստահելի գործընկերներին կախվածությունից»: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կիրակի օրը Մոսկվայում լրագրողների ու քաղաքական վերլուծաբանների հետ հանդիպման ժամանակ հավելեց. «Մոսկվան չի բանակցելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ գործադրած երկրների հետ և… Կարդալ ավելին »

Իսրայելի վարչապետը դեմ է Սիրիայում հրադադարին

Իսրայելի վարչապետը հակառակեց Սիրիայում բանակի պետական ուժերի, ահաբեկիչների ու զինված անձանց միջև ցանկացած տեսակի հրադադարին: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն կիրակի օրը Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ չի ընդունում Սիրիայի հարավ-արևմուտքում հրադադար հաստատելու կապակցությամբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կայացած համաձայնությունը: Սիրիայի հարավ-արևմուտքում հրադադարը հաստատվել է անցած կիրակի օրվա… Կարդալ ավելին »

ԻԼԻՊ-ի անդամ. Թուրքիան երաշխավորել էր ահաբեկիչների մուտքը Սիրիա

ԻԼԻՊ-ի ձերբակալված անդամներից մեկը բացահայտելով այդ խմբի անդամների Սիրիայի տարածք փոխադրվելու ուղղությամբ Թուրքիայի դերակատարությունն ասաց. «Անկարայի իշխանությունները երաշխավորել էին զինված անձանց մուտքը Սիրիայի տարածք»: «Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն Սիրիայի քրդերի միջոցով ձերբակալված թունիսցի այդ ահաբեկիչն ասել է. «Թուրքիայի Ստամբուլի օդանավակայանում որոշ անհատներ Սիրիա մուտք գործելու համար առաջնորդում են ահաբեկիչներին»: «Հիշյալ անհատները օդանավակայանի կամ ցամաքային սահմանների միջոցով… Կարդալ ավելին »