Ամենօրյա արխիվներ: 15.07.2017

Իջևանի բժշկական կենտրոնում նորածին է մահացել

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Իջևանի բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ։ 2017թ.-ի հուլիսի 14-ին Իջևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ դուստրը 2017թ.-ի հուլիսի 14-ին ծննդաբերել է «Իջևան ԲԿ» ՓԲԸ-ի ծննդատանը, որից ժամեր անց բժիշկները հայտնել են, որ նորածինը մահացել է: Դեպքի առթիվ 2017թ. հուլիսի 15-ին… Կարդալ ավելին »

Երևանում 1,5 տարեկան երեխան պատվաստումից հետո մահացել է. «Հժ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանում՝ «Խարբերդի դաչա­ներ» կոչվող թաղամասում, հու­լիսի 6-ին 1.5 տարեկան փոքրիկ է մահացել: Նրա հարազատները գտնում են, որ պատճառը դրանից երկու օր առաջ ստացած պատվաստումն է: Մայրը՝ Թեհմինե Բաղդասարյանը, մեր զրույցում պատմեց, որ դուստրն ատամ հանելու պատճառով վատառողջ էր, հոսպիտալացվել էր, բուժում էր ստանում: Այդ ընթացքում տարածքային պոլիկլինիկայից շարունակ զանգահարել են,… Կարդալ ավելին »

Հայազգի միլիարդատեր Դանիլա Խաչատուրովն ամուսնանում է դերասանուհի Սաբինա Ահմեդովայի հետ

Հայազգի միլիարդատեր, «Ռոսգոսստրախ» ընկերության նախագահ Դանիլա Խաչատուրովն ամուսնանում է 36-ամյա Սաբինա Ահմեդովայի հետ։ Սաբինան ծնվել է ադրբեջանա-հայկական ընտանիքում: Հանդիսատեսը նրան հիշում է «Երկրաշարժ» ֆիլմից: Այս ֆիլմում նա մարմնավորել է Գայանեին։ Նշենք, որ միլիարդատիրոջ և դերասանուհու ծանոթության մանրամասները հայտնի չեն:   Armlur.am

ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ ՀԱՍՄԻԿ ՀԱՑԱԳՈՐԾՅԱՆԻՆ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգչուհի Հասմիկ Հացագործյանին ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նոր հաջողություններ: «Դուք հայ օպերային արվեստի և դասական երգեցողության դպրոցի երևելի ներկայացուցիչներից եք՝ արվեստասեր հանրության սերն ու ճանաչումը նվաճած արվեստագետ, որի անզուգական կատարումները մնայուն արժեքներ են մեր օպերային թատրոնի… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԵՂՎԱՐԴ ՔԱՂԱՔԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Եղվարդ քաղաքում նորակառույց Սուրբ Սարգիս եկեղեցու օծման արարողությանը, որը կառուցվել է Խաչատրյանների ընտանիքի բարերարությամբ:

Վարչապետն ընդունել է Հայաստանում ՏՏ ոլորտում ներդրումային ծրագիր նախաձեռնած ընկերությունների ներկայացուցիչներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է իտալական IDS ընկերության փոխտնօրեն Ալբերիկո Պարենտեին և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանին: Հուլիսի 14-ին IDS և TDS ընկերությունները հայտարարել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցություն սկսելու և 10 միլիոն եվրոյին համարժեք ներդրումով գիտահետազոտական լաբորատորիա և բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ հիմնելու մասին: Վարչապետ Կարապետյանը… Կարդալ ավելին »

Մելիք Մանուկյանի փոխառությունները գերազանցել են 1 միլիարդը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Մելիք Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը: Մանուկյանը հայտարարագրել է յոթ միավոր անշարժ գույք, որից երկու առանձնատուն, մեկ բնակարան, երկու հողամաս և երկու հասարակական նշանակության շինություն: Նրան է պատկանում նաև «FORD FIESTA 1.4» մակնիշի ավտոմեքենան: Պատգամավորի փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ… Կարդալ ավելին »

Իրարանցում՝ ԱԺ-ում. սկսվում է մեքենաների պետհամարանիշների բաժանումը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովն արդեն ստացել է նոր պետհամարանիշներ ունենալու իրավունքը։ Երեկվանից աժիոտաժն սկսվել է։ Պետհամարանիշներն ստանալու են Ճանապարհային ոստիկանությունից։ Հավանաբար՝ հաջորդ շաբաթվանից։ Մեքենաների համարներն սկսվելու են «ՀՀ 01» և «ՀՀ 11»-ով։ «ՀՀ 11»-ով համարանիշները պատգամավորների թվով են լինելու՝ 105 հատ, և յուրաքանչյուր պատգամավոր իր մանդատի համարով է ստանալու։ Իսկ «ՀՀ 01»-ը ծառայողական… Կարդալ ավելին »