Ամենօրյա արխիվներ: 14.07.2017

Քրեական գործ` ՔԿՀ աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: Այսպես, նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, 2017 թվականի ապրիլի 18-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակցին պատկանող ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է բջջային հեռախոս, որում առկա են եղել նույն հիմնարկի կալանավորների մոտ ապօրինի պահվող հեռախոսներից… Կարդալ ավելին »

Ստորին Հրազդան ջրանցքում հայտնաբերվել է տղամարդու դի. ժամանել են տարածքի ոստիկանապետը, քննչականի պետն ու գյուղապետը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր հուլիսի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի վարչական տարածքում գտնվող Ստորին Հրազդան ջրանցքում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ… Կարդալ ավելին »

«ՈՒԱԶ»-ը գլորվել է ձորը. ուղևորներից մեկը տեղում մահացել է

Հուլիսի 13-ին, ժամը 16.40-ի սահմաններում, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Անտառաշատ-Տավրոս գյուղերի ճանապարհահատվածում կորցրել է կառավարումը և գլորվել ձորը: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը՝ 1955 թ. ծնված Հակոբ Հակոբյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

«Որքան արագ փոխվենք, այնքան ավելի ակտուալ կլինենք». Կարեն Կարապետյանը մասնակցել է «Հայաստանի 2017 թ. ազգային մրցունակության զեկույցի» շնորհանդեսին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Հայաստանի 2017 թ. ազգային մրցունակության զեկույցի» շնորհանդեսին: Շնորհակալություն հայտնելով «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությանն ու «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնին զեկույցը պատրաստելու համար՝ վարչապետը լավ ավանդույթ է համարել անկախ հետազոտական կենտրոնների կողմից Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքին առնչվող տարբեր օրակարգային խնդիրների վերաբերյալ վերլուծությունների և առաջ շարժվելու ճիշտ բանաձևը գտնելու շուրջ նման հարթակներում… Կարդալ ավելին »

Չկա տերմինալ, մի վճարեք կարմիր գծերի համար. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը պատրաստ է անվճար իրավաբանական աջակցություն տալ այն վարորդներին, որոնք Երևան քաղաքի «կարմիր գծեր» կոչվող ավտոկայանատեղիներում կկայանեն իրենց մեքենաները և վճարահաշվարկային տերմինալներ չհանդիպելու դեպքում չեն վճարի ավտոկայանտեղիի տուրքը: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց կազմակերպության հիմնադիր անդամ, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Սերգեյ Ղահրամանյանը՝ անդրադառնալով «Փարքինգ Սիթի… Կարդալ ավելին »

Գեներալ Մանվել Գրիգորյանը մեծ շուքով տոնում է ծննդյան 61-րդ տարեդարձը. հրավիրված է Սերժ Սարգսյանը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Այսօր ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը կրկին մեծ շուքով տոնում է իր ծննդյան 61-րդ տարեդարձը: Ամեն տարի գեներալն իր տարեդարձին հրավիրում է քաղաքական ողջ էլիտային, և այս տարին էլ բացառություն չէր: Շատերն անգամ դժգոհում են՝ նվերնե՞ր է հավաքում` հազար հոգի իրար գլխի հավաքելով: «Հո ամեն տարի էդ տեսակ ծնունդ չեն… Կարդալ ավելին »

Լևոն Երանոսյանը հասավ իր նպատակին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը հասավ իր նպատակին. կարողացավ վերջնականապես «ջրել» իր հայրենի Ջրառատ գյուղում ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած բախումների քրեական գործը: Ավելին՝ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ջրառատի ՀՀԿ-ական փոխգյուղապետ Տիգրան Սարգսյանը, որ ապօրինի զենք-զինամթերք կրելու և դրանով ընդդիմադիր համագյուղացուն մարմնական վնասվածքներ հասցնելու համար ձերբակալվել էր, ազատ արձակվեց դատարանի դահլիճից:… Կարդալ ավելին »

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 14-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Դավիթաշեն 1-ին թաղ. 47, 48, 146, շենքերը, Կուրղինյան փ. 15, 17, 19, 21, 21/1 շենքերը, Արեշ 8փ. 45-86; 15փ. 17-43; 19փ. 24-32; 25փ. 1-31; 26փ. 77-106; 27փ. 1-35; 28փ. 18-45;… Կարդալ ավելին »

Կառավարության ծրագիրը Սերժ Սարգսյանի՞նն է, թե՞ Կարեն Կարապետյանինը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկումից հետո ՀՀԿ-ում տարաձայնությունների թեմա է բացվել: Իշխանության ներկայացուցիչներից շատերն ամբիոնից հայտարարեցին, թե սա ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի ծրագիրն է, իսկ ընդդիմությանն էլ ապսպրեցին, որ ապագայում գործ են ունենալու հենց նրանց հետ: ՀՀԿ-ականներից շատերի համոզմամբ՝ դա սխալ մոտեցում է եղել, որովհետև պետք է հստակ հայտարարվեր,… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանի դեմ Տարոն Մարգարյանի համար ակցիա անողը՝ քաղհալածյալի դերում. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն տարածվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության «Գոգավան» սահմանային հսկիչ կետի մրցույթում հաղթած Նարեկ Մանթաշյանի բաց նամակը՝ ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին: Բաց նամակը, որը հրապարակել էր նաև armtimes.com-ը, բազմաթիվ աղաղակող խախտումների մասին ահազանգ էր: Նարեկ Մանթաշյանը մանրամասն ներկայացրել էր, որ իր հետ մրցույթին մասնակցել է… Կարդալ ավելին »