Daily Archives: 12.07.2017

«Սասնա ծռերի» նիստի ընթացքում դատարանում տեղի ունեցած միջադեպի մասով նյութեր են նախապատրաստվում

By | 12.07.2017

ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնից ի պատասխան ArmLur.am-ի հարցի` հայտնեցին, որ այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած միջադեպի մասով նյութեր են նախապատարաստվում: Հիշեցնենք` այսօր «Սասնա ծռեր» խմբավորման անդամների վերաբերյալ դատական նիստի ընթացքում դատարանում արտասովոր միջադեպ է գրանցվել: Քաղաքացիների մոտ, ովքեր ցանկացել են ներկա գտնվել խմբավորման նիստին,… Read More »

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՋՈՒԹԱԿԱՀԱՐ ՄԱՔՍԻՄ ՎԵՆԳԵՐՈՎԻՆ

By | 12.07.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ ջութակահար, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր Մաքսիմ Վենգերովին, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում ս. թ. հուլիսի 4-12-ը անցկացվող «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնի գալա համերգին: Ողջունելով անվանի մշակութային գործչին Հայաստանում՝ Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ փառատոնի շրջանակներում հերթական… Read More »

Տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ

By | 12.07.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր կայացել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ: Նիստում քննարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ երեք հայտ: Հիմնավորումների և փաստարկների քննարկումից հետո հանձնաժողովը որոշել է բավարարել ներկայացված երեք բողոքը:

Խոշոր ավտովթար Հրազդանի կիրճում. բախվել են Nissan-ն ու Toyota-ն. վերջինը կողաշրջվելով հայտնվել է Հրազդան գետում. կան վիրավորներ

By | 12.07.2017

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում Կիևյան կամրջի տակ բախվել են Toyota մակնիշի 40 АА 222 համարանիշի և Nissan մակնիշի 35 FԼ 624 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել Հրազդան գետում: Վթարի… Read More »

Նոր մանրամասներ՝ կապված դատավոր Իշխան Բարսեղյանի գործունեության հետ. «Հրապարակ»

By | 12.07.2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր, կաշառքի մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանի գործունեության հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Մեր տեղեկություններով՝ վերջերս մի քաղաքացի դիմել է վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին՝ ներկայացնելով մի պարտավորագիր, որը գրել է Իշխան Բարսեղյանը։ Քաղաքացին նշել է, որ իր օգտին Բարսեղյանը վճիռ էր… Read More »

«Զիբիլիկսի» գործ. ՊՊԾ գնդի ձայների ցուցակի փաստով նշանակված ծառայողական քննությունը կասեցվեց. ՀԺ

By | 12.07.2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության օգտին ՊՊԾ գնդի աշխատակիցների բերվելիք ձայների ցուցակի հրապարակման փաստով նշանակված ծառայողական քննությունը կասեցվել է: Ծառայողական քննություն նշանակվել էր մայիսի 12-ին՝ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Նա հավելեց, որ… Read More »